Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» սեփական մարզադաշտում մրցում է «Կադիսի» դեմ։ Բասկյան ակումբի կազմից 68-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Արսեն Զախարյանը` հաշիվը դարձնելով 2:0։ Նշենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Սոսիեդադ» տեղափոխվելուց հետո խփեց առաջին գոլը։ Ակումբի կազմում սա նրա 26-րդ հանդիպումն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը, իսկ բասկյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 13 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Զախարյանը «Դինամոյի» սան էր, որի կազմում անցկացրել է 89 հանդիպում` դառնալով 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Դինամո Մոսկվան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բալթիկային»։ Մոսկովյան ակումբի կազմից այդ հանդիպումը բաց թողեց 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Հանդիպումից առաջ «Матч ТВ»-ի հետ տեղի ունեցած կարճ զրույցի ժամանակ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարցել Լիչկան հաստատել է, որ Զախարյանը կարիերան շարունակելու է «Ռեալ Սոսիեդադի» կազմում. «Արդեն կարող ենք ասել, որ […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի գործող չեմպիոն «Ֆեյենորդի» ներկայացուցիչը խոսել է «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հավանական տրանսֆերի մասին. Մեր ակումբը դեռ զբաղված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին և մի շարք այլ խաղացողներին ձեռք բերելու ուղղությամբ։ Զախարյանի տեղափոխությունն այս ամառ, իհարկե, հավանական է, սակայն «Ֆեյենորդը» ցանկանում է վճարել ողջամիտ և մրցունակ գին։ Մենք չենք հրապարակի այն գումարի չափը, […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի գործող չեմպիոն «Ֆեյենորդի» ներկայացուցիչները հաստատել են, որ հետաքրքրված են «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ «Չորեքշաբթի օրվանից նորություններ տարածվեցին Արսեն Զախարյանի` «Ֆեյենորդ» տեղափոխության վերաբերյալ։ Այո՛, մեր ակումբը հետևում է նրան, սակայն որևէ բանակցություններ դեռ չենք սկսել։ Ներկա պահին այլ բան չենք կարող հայտնել այդ ֆուտբոլիստի վերաբերյալ»,- նշել է «Ֆեյենորդի» մամուլի ծառայության ներկայացուցիչը Sport.ru-ի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դինամո Մոսկվայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն անցնող օրերին Հայաստանում է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների` նա պետք է ներկա լիներ Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան – Լիտվա (2:1) հանդիպմանը, ինչից հետո էլ պետք է հանդիպեր ՀՖՖ ներկայացուցիչներին։ Այդուհանդերձ, 20-ամյա ֆուտբոլիստը հերքել է, որ վերոնշյալ տեղեկությունը. «Մեկնել էի Հայաստան` հանգստանալու։ Ամեն ինչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, «Դինամո Մոսկվայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հունիսի 18-ին ժամանել է Հայաստան։ Աղբյուրի փոխանցմամբ` 20-ամյա ֆուտբոլիստը ներկա է լինելու է հունիսի 19-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում կայանալիք Հայաստան – Լատվիա հանդիպմանը։ Հաղորդվում է, որ խաղից հետո Զախարյանը հանդիպելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Հավելենք, որ ռուս-ուկրաինական պատերազմից […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն և կարիերան թուրքական «Գալաթասարայի» կազմում շարունակելուն։ Այդուհանդերձ, 19-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ չի պարաստվում համալրել «Գալաթասարայի» շարքերը. «Անձնական պատճառներով չեմ դիտարկում կարիերաս «Գալաթասարայում» շարունակելու տարբերակը»,- ​​ասել է ռուս ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։
Ավելին
«Դինամո Մոսկվայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Գալաթասարայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են. ակումբները մոտ են համաձայնության հասնելուն։ Աղբյուրի փոխանցմամբ` «Գալաթասարայը» 19-ամյա ֆուտբոլիստի դիմաց մոսկովյան ակումբին վճարելու է 13 մլն եվրո։ Զախարյանը նոր ակումբի հետ պայմանագիրը կկքնի մինչև 2027 թ. հունիսի […]
Ավելին
«Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը յութուբյան «Коммент.Шоу» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է, որ, բացի «Չելսիից», հետաքրքրված չէ որևէ այլ ակումբ տեղափոխությամբ։ – Ձեր ծառայություններով նաև իսպանական ակումբներից մեկն էր հետաքրքրված։ Կտեղափոխվե՞ք այնտեղ։ – Այժմ ես ունեմ միայն «Չելսիի» տարբերակը և ցանկանում եմ տեղափոխվել միայն այնտեղ։ – Կա՞ հնարավորություն, որ արդեն հունվարին կտեղափոխվես «Չելսի»։ – Հուսով եմ` […]
Ավելին
1 2 3 5

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023