Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը ճանաչվել է Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Պիկուշչակը վաստակել է 125 միավոր՝ առաջ անցնելով մյուս մրցակիցներից։ Երկրորդը եղել է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մնիասյանը, ով վաստակել է 99 միավոր։ «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ով վերջերս գլխավորեց «Արարատը», վաստակել է […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակը 2020 թվականին մարտից մինչև մայիս ամիսը կաթվածահար էր ողջ աշխարհն, այդ թվում նաև ֆուտբոլային աշխարհը, սակայն մայիսի կեսերից սկսած եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց վերսկսվեցին և արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին՝ բաշխելով նաև եվրագավաթային ուղեգրերը։ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի մեկնարկը նախատեսված է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։ Խմբային փուլի ուղեգիր տարբեր երկրների […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը, ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երևանյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 46-ամյա իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան։ «Հարգելի ֆուտբոլասերներ,Տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան։ Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Կամպանիայի գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռի» ՖԱ-ն: […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել․ «Հարգելի ֆուտբոլասերներ, Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանգիրը՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան […]
Ավելին
Այսօր՝ հուլիսի 16-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց և որոշվեց Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնության ձևաչափը, ինչպես նաև հստակեցվեց լեգեոներների սահմանաչափի հարցը։ Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունը կանցկացվի 3 շրջանով, խաղերի հայտացուցակում պարտադիր կլինի Հայաստանում մարզված 9, իսկ խաղադաշտում միաժամանակ՝ երկու ֆուտբոլիստի առկայությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ […]
Ավելին
Այսօր՝ հուլիսի 14-ին, մոտացավ ավարտին Հայաստանի Բարձրագույն խմբի հերթական՝ 2019/20 առաջնությունը։ Առաջնության չեմպիոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Արարատ-Արմենիան» և «Նոան», որոնք օրեր առաջ VBet Հայաստանի գավաթի եզրափակիչում ֆանտաստիկ նվեր պարգևեցին ֆուտբոլային երկրագուներին։ Հուլիսի 10-ին կայացած երզափակիչում հիմնական ժամանակն ավարտվեց 4։4, լրացուցիչ ժամանակից հետո լուսատախտակին վառվում էր 5։5 հաշիվը, իսկ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում «Նոայի» […]
Ավելին
Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավան ակադեմիայում կայացավ Հայաստանի VBet գավաթի եզրափակիչը, որի շրջանակում մրցեցին «Նոան» և «Արարատ-Արմենիան»։ Հանդիպումն իսկական թրիլլերային սցենարով անցավ։ Առաջին խաղակեսից հետո «Արարատ-Արենիան» հաղթում էր 1։4 հաշվով։ Վարդան Մինասյանի սաների կազմից դուբլի հեղինակ էր դարձել Լուիս Օգանան, մեկ անգամ աչքի էր ընկել Յուսուֆ Օդուբանջոն, իսկ Ալան Տատաևը գրավել էր սեփական […]
Ավելին
Մոտենում է ավարտին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանը։ Շատերի համար անսպասելի առաջնության ավարտը խոստանում է լինել անհավանական ինտրիգային, քանի որ այնպես ստացվեց, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են միանգամից երեք ակումբներ՝ «Շիրակը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը 46 միավորով գլխավորում է «Շիրակը», նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենիան», իսկ «Նոան» […]
Ավելին
Մոտենում է ավարտին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական խաղարկությունը։ Ինչպես և սպասվում էր, առաջնության վերջնամասը բավականին հետաքրքիր և թեժ պայքարում է անցնում՝ ապահովելով չեմպիոնական անհավանական ինտրիգ։ Առաջնության երկրորդ հատվածից առաջ թվում էր, թե «Արարատ-Արմենիան» հեշտությամբ երկորդ անգամ անընդմեջ կնվաճի չեմպիոնի տիտղոսը, սակայն արի ու տես, որ Գյումրվա թասիբի իսկական ներկայացուցիչ «Շիրակը» խառնեց բոլորի խաղաքարտերը։ Դե […]
Ավելին
Այսօր՝ մայիսի 30-ին, մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջափուլը, որի շրջանակում առաջնության առաջին շրջափուլի արդյունքներով լավագույն 6 տեղերը զբաղեցրած ակումբները կպայքարեն չեմպիոնության համար։ 19-րդ տուրի շրջանակում առաջնության երկու առաջատարներն էլ՝ «Արարատ-Արմենիան» և «Լոռին», միավորներ կորցրին։ Տուրի մեկնարկային խաղում Վանաձորում մրցեցին երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լոռին» և երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Նոան: Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր պայքարում […]
Ավելին
1 10 11 12 13 14 16

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023