Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ալմերիայի» կենտրոնական հարձակվող Էլ Բիլալ Տուրեին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «Ալմերիային» վճարել է 28 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «ներաձուրիների» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ժերեմի Բոգայի ռեկորդը, ում դիմաց բերգամասնկները 2022 թ. հուլիսին «Սասուոլոյին» […]
Ավելին
Ավարտվեց իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, առաջնության ստորոտում բավական հետաքրքիր պայքար ծավալվեց։ «Ալմերիան», որը պայքարում էր տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար, հյուրընկալվելիս մրցեց որևէ մոտիվացիա չունեցող «Էսպանյոլի» դեմ (խմբ.` կատալոնական ակումբն արդեն դուրս էր մնացել ուժեղագույնների խմբից)։ Տեղը Լա լիգայում պահպանելու համար «Էսպանյոլի» դեմ խաղում «Ալմերիային» բավարար էր նաև ոչ-ոքի արդյունքը, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Ալմերիային»։ «Արքայական» ակումբի կազմից 47-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն` լուսատախտակին վառելով 4:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ալմերիայի» դեմ։ Հանդիպումը գոլառատ ընթացք ստացավ, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 4:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Կարիմ Բենզեման, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։ Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 17 գոլ և լավագույն ռմբարկուբերի պայքարում ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում։ Բենզեման լավագույն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրում առաջնության առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ալմերիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի և անակնկալ արդյունք գրանցվեց. քանի որ տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով։ «Ալմերիային» հաղթանակ պարգևեց 24-րդ րոպեին Էլ Բիլալ Տուրեի խփած միակ գոլը։ Պետք է արձանագրենք, որ «բլաուգրանան» բավական անհաջող հանդիպում անցկացրեց` չստեղծելով գրեթե ոչ մի իրական գոլային պահ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սելտայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսի հետ։ Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 37-ամյա դարպասապահը Լա լիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի, քանի որ 2007-11 թթ. պաշտպանել է «Ալմերիայի», իսկ 2011-17 թթ.` «Վալենսիայի» գույերը։ Բրազիլացի դարպասապահը Լա […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում մրցեց «Ալմերիայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին հաղթելով 2:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ուսման Դեմբելեն ու Ֆրենկի դե Յոնգը։ Հավելենք, որ «Բարսելոնայի» կազմից կարիերայի վերջին հանդիպումն անցկացրեց Ժերար Պիկեն, ով օրեր առաջ հայտարարել էր խաղակոշիկները մեխից կախելու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ալմերիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroArena» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Ատլետիկը» Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում մրցեց «Ալմերիայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում բասկյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձան Ինիակի և Նիկո Վիլիամս եղբայրները, ովքեր իրենց անվան դիամց գրանցեցին գոլ և գոլային փոխանցում։ Հատկանշական է, որ եղբայրները գոլային փոխանցում կատարեցին միմյանց։ […]
Ավելին
«Ալմերիայի» կենտրոնական հարձակվող Ումար Սադիկը կարիերան կշարունակի «Ռեալ Սոսիեդադի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ռեալ Սոսիեդադն» «Ալմերիային» կվճարի 25 մլն եվրո։ Բացի դրանից, անդալուսական ակումբը 25-ամյա հարձակվողի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 15% մասնաբաժին։ Սպասվում է, որ Սադիկը բասկյան ակումբի հետ կնքելու է 5 […]
Ավելին
1 2 3 4

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023