Բեմզեմայի բենեֆիսը. Ռեալը գոլառատ խաղում հաղթեց Ալմերիային🎥

Բեմզեմայի բենեֆիսը. Ռեալը գոլառատ խաղում հաղթեց Ալմերիային🎥

29/04/2023 - 22:18

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ալմերիայի» դեմ։

Հանդիպումը գոլառատ ընթացք ստացավ, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 4:2 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Կարիմ Բենզեման, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։

Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 17 գոլ և լավագույն ռմբարկուբերի պայքարում ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում։

Բենզեման լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լևանդովսկիին զիջում է արդեն ընդամենը մեկ գոլով։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրիգոն, իսկ հյուրերի գոլերը խփեցին Լազարոն ու Լուկաս Ռոբերտոնեն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 78 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

«Ալմերիան», 33 միավորով, 15-րդն է

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023