Իսպանիայի գավաթ. 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խոշոր անակնկալ մատուցեց` դուրս գալով 1/16 եզրափակիչ 🎥

Իսպանիայի գավաթ. 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը խոշոր անակնկալ մատուցեց` դուրս գալով 1/16 եզրափակիչ 🎥

06/12/2023 - 20:09

Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչում չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրո» ակումբը սեփական հարկի տակ մրցեց Լա լիգայում հանդես եկող «Ալմերիայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «Բարբաստրոն» հաղթեց 1:0 հաշվով։

Դանիել Մարտինեսի թիմին հաղթանակ պարգևեց 28-րդ րոպեին Ֆրանկ Կարբոնելի խփած միակ գոլը։

Հանդիպման հերոսներից դարձավ նաև «Բարբաստրոյի» դարպասապահ Արնաու Ֆաբրեգան` կատարելով 6 սեյվ։

Այսպիսով, «Բարբաստրոն» նվաճեց Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում հանդես է գալու պատմության մեջ առաջին անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023