«Ալաշկերտը» շարունակում է նախապատրաստվել Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ հանդիպմանը: Արմեն Ադամյանի գլխավորությամբ ալաշկերտցիները մարզում են անցկացրել սեփական մարզադաշտում: Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հատված մարզումից:
Ավելին
«Ալաշկերտը» պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել. «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և նրա օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ: «Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, […]
Ավելին
«Ալաշկերտը» հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել փորձառու սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ: 29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր: Միլկովիչը հանդես է եկել պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», երկու մրցաշրջան և ավելի քանի 50 հանդիպում է անցկացրել ռուսական Պրեմիեր լիգայում՝ Պերմի «Ամկարի» կազմում: Պայմանագրի […]
Ավելին
Հայկական 3 թիմեր շարունակում են պայքարը Եվրոպա լիգայի խաղարկությունում: Շվեյցարիայում կայացել է Եվրոպա լիգայի հաջորդ՝ 3-րդ փուլի վիճակահանությունը. «Արարատ-Արմենիան» ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում մրցելու է Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ: Մրցակցի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոնը մրցելու է «Սաբուրթալո» (Վրաստան) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ: 2-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցը չեխական «Յաբլոնեցն» է, որին […]
Ավելին
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2019-2020 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Յուրաքանչյուր մրցափուլից ամենաուշը 14 օր առաջ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կհայտարարի խաղերի անցկացման ստույգ վայրը, ամսաթվերը և ժամերը: Հաստատվել է առաջին երկու տուրերի խաղացանկը,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը. 1-ին տուր 02.08.19 «Շիրակ»-«Բանանց» Գյումրի, Քաղաքային 17:0002.08.19 «Արարատ»-«ՖԱ Երևան», Երևան, Հանրապետական 19:3003.08.19 «Գանձասար-Կապան»-«Նոա» Երևան, ֆուտբոլի ակադեմիա […]
Ավելին
Հայկական 3 թիմեր՝ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը» և «Փյունիկը» հանդես կգան Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: «Արարատ-Արմենիան» ՉԼ-ի առաջին փուլից դուրս մնալուց հետո խաղալու է ԵԼ-ի 2-րդ փուլում, որտեղ մրցակիցը Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսն» է: 23.07. «Արարատ-Արմենիա» – «Լինքոլն Ռեդ Իմփս»30.07. «Լինքոլն Ռեդ Իմփս» – «Արարատ-Արմենիա» «Ալաշկերտը» Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիա» թիմի արգելքը հաղթահարելուց հետո մրցելու է ռումինական […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիային»: Մեր թիմը հաղթեց 3:0 հաշվով: Հանդիպման 21-րդ րոպեին Նենադովիչը բացել է հանդիպման հաշիվը: 68-րդ րոպեին Գալվաոն կրկնապատկել է հաշիվը, իսկ 6 րոպե անց Տարոն Ոսկանյանը հաշիվը դարձրել է խոշոր: Այսպիսով, Աբրահամ Խաշմանյանի թիմը դիմակայությունը հաղթում է 6:1 հաշվով և դուրս է գալիս […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ալաշկերտը» հյուրընկալվում է Հյուսիսային Մակեդոնիայի «Մակեդոնիային»: Երևանյան թիմի մեկնարկային կազմը հետևյալն է. Չանչարևիչ, Իշխանյան, Ոսկանյան, Մկոյան, Դաղբաշյան, Կոելյո, Գրիգորյան, Սեկուլիչ, Հայրապետյան, Նենադովիչ, Տանկով Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18:30-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ԱՅՍՏԵՂ կամ ԱՅՍՏԵՂ: *հեռարձակումը դիտելու համար հարկավոր է փակել հղման գովազդները:
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպման շրջանակում հայկական թիմերն անցկացրին իրենց հանդիպումները: Գյումրիում «Փյունիկը» հյուրընկալել էր մակեդոնական «Շկուպիին». հանդիպումն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի՝ 3:3: Լավ է, որ 1:3 հաշվով պարտվելուց հետո հայկական թիմը կամային բարձր որակների շնորհիվ կարողացել է հավասարեցնել հաշիվը, ինչը հույսեր է պահպանել պատասխան հանդիպումից առաջ: «Փյունիկ» – «Շկուպի»՝ 3:3 Գոլերը՝ Վարդանյան […]
Ավելին
Հայկական թիմերը սկսում են պայքարը Եվրոպա լիգայի խաղարկությունում: Որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպումների շրջանակում այսօր՝ հուլիսի 11-ը հագեցած օր է մեզ համար: Իրենց հանդիպումներն են անցկացնում «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Բանանցը»: Կոչը միակն է. պետք է անպայման այցելել ստադիոններ և երկրպագել մեր թիմերին: Լեփ-լեցուն մարզադաշտերում ամեն ինչ այլ է: Սրա կարիքը մեր թիմերն իսկապես ունեն: Խաղային […]
Ավելին
1 13 14 15 16 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023