Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

11/12/2020 - 23:26

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը առաջին անգամ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ սահմանել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի մրցանակներ: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին ամիսներին մրցանակը չի հանձնվել, փոխարենը հանձնվում է մրցանակ ամբողջ աշնանային հատվածի լավագույնների համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի 10 հանդիպումներից 9-ին՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Դավիդյանը երկրորդն է եղել երկրպագուների քվեարկությունում, փորձագետների գնահատականով եղել է առաջինը, և ընդհանուր միավորներով առաջ է անցել «Արարատի» կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեից և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիմայից: Երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստը Խուրցիձեն է:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիան» գլխավորող Դավիդ Կամպանյան: Իսպանացի մարզչի գլխավորությամբ Հայաստանի չեմպիոնը 9 խաղում վաստակել է 18 միավոր և առաջնության առաջատարներից մեկն է: «Արարատ-Արմենիան» ամենաքիչ գնդակն է ընդունել (3) , իսկ խփած գնդակների քանակով (14) զիջում է միայն «Նոային»: Դավիդ Կամպանյան լավագույնն է եղել նաև երկրպագուների վարկածով: Ընդհանուր միավորների քանակով իսպանացուն հաջորդել են հավասար միավորներ հավաքած Եղիշե Մելիքյանը («Ալաշկերտ») և Վարդան Բիչախչյանը («Արարատ»):

Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկին: 2021թ. մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023