Մարոկկոյի ու Նորվեգիայի ազգային հավաքականներն ընկերական խաղում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատլասե առյուծներից» հաշիվը 8-րդ րոպեին բացեց Բրահիմ Դիասը, որին «Վիկինգները» 75-ին պատասխանեցին թիմի ավագ Մարտին Էդեգորի դիպուկ հարվածով։ Երկու հավաքականներն էլ ԱԱ-2026-ից առաջ անցկացրին վերջին հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Խորվաթիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` Վարաժդինում 2:1 հաշվով հաղթելով Սլովենիայի թիմին։ Զխատլո Դալիչի գլխավորած թիմը հաղթանակը կորզեց 90+3-րդ րոպեին Մարիո Պաշալիչի` «տրիվելա» տեսակի հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ։ «Ատալանտայի» կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավեց ոտնաթաթի դրսի մասի հատվածով։ Խորվաթներից գոլ խփեց նաև թիմի ավագ, 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Սլովենացիներից աչքի ընկավ […]
Ավելին
«Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն դոս Սանթոսն ընգրկվել է Բրազիլիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակում, հայտնում է «Պենտակամպիոնների» մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստը հայտացուցակում փոխարինել է եզրային պաշտպան Վեսլիին։ «Ռոմայի» ֆուտբոլիստը Եգիպտոսի թիմի հետ ընկերական խաղում (2:1) վնասվածք է ստացել և բաց կթողնի Մունդիալը։ Էդերսոնը Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 3 հանդիպման։ Նա ազգային թիմում նորամուտը նշել է […]
Ավելին
Իրաքի ազգային հավաքականի` ԱՄՆ ժամանելուց հետո հարձակվող Այմեն Հուսեյնին սահմանապահները բերման են ենթարկել, տեղեկացնում է Flashscore-ը։ Իրավապահները 30-ամյա ֆուտբոլիստին առանձնացրել են Իրաքի հավաքականի պատվիրակության մյուս անդամներից և օդանավակայանում պահել շուրջ 7 ժամ, որոնք նրան հարցաքննել են ու ենթարկել որոշ ստուգումների, անցկացրել վարչական ու ստուգողական ընթացակարգեր։ Հուսեյնի հայրը 2008 թվականին` բանակում ծառայության ժամանակ զոհվել է` մասնակցելով […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Եգիպտոսի թիմի հետ` հաղթելով 2:1 հաշվով։ «Պենտակամպիոնների» հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է 19-ամյա հարձակվող Էնդրիկը` եզրափակելով Ռաֆինիայի ասիստը։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Բրունո Գիմարայեսը։ «Փարավոններից» մրցակցի դարպասը գրավել է Մոստաֆա Զիկոն։ Բրազիլացիներն ու եգիպտոսցիներն ԱԱ-2026-ից առաջ անցկացրել են վերջին ընկերական […]
Ավելին
Կյուրասաոյի ազգային հավաքականն ընկերական խաղում 4:0 հաշվով ջախջախել է Արուբայի թիմին։ Լեգենդար մարզիչ Դիկ Ադվոկատի գլխավորած թիմի գոլերը խփեցին Ջոշուա Բրենեթը, Ժերեմի Անտոնիսը, Լիվանո Կոմենենսիան և Ժունինյո Բակունան։ Բոլոր գնդակները գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ «Կանաչ ալիքը» նախքան ԱԱ-2026-ն անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը։ Կյուրասաոն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած երբևէ ամենաքիչ բնակչություն (185 հազար մարդ) ունեցող երկիրն է։ […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Հոնդուրասի թիմին։ ԱՄՆ-ի Քոլեջ Սթեյշն քաղաքի 102 հազար հանդիսական տեղավորող «Քայլ Ֆիլդ» ստադիոնում կայացած խաղում «Ալբիսելեստեի» գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Ջուլիանո Սիմեոնեն։ Աշխարհի գործող չեմպիոնից հանդիպումը մնասվածքի պատճառով բաց թողեց թիմի ավագ և առաջատար, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ը […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց Չիլիի թիմին։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից գոլերը խփեցին Գոնսալու Գեդեշն ու Բրունու Ֆեռնանդեշը։ Չիլիացիներից աչքի ընկավ Լուկաս Սեպեդան։ Հավաքականները հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով. միմյանց միջև բախման հետևանքով պորտուգալացիներից 45+2-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ռաֆայել Լեաուն, «Լա ռոխայից»` Իվան Ռոմանը։ «Սելեսաոն» նախքան ԱԱ-2026-ը հունիսի 10-ին ևս մեկ ընկերական […]
Ավելին
Արգենտինայի ազգային պաշտպան Լեոնարդո Բալերդին բաց կթողնի աշխարհի 2026թ. առաջոնթյունը, հայտնում է «Ալբիսելեստեի» մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստն աջ ոտքի սրունքի վնասվածք է ստացել` տևական ժամանակով շարքից դուրս մնալով։ Արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին «Մարսելի» պաշտպանի փոխարեն նոր ֆուտբոլիստ կընդգրկի մրցաշարի համար նախատեսված հայտացուցակում։ Աշխարհի գործեղ չեմպիոնը Մունդիալի J խմբում է և պայքարը կսկսի հունիսի 17-ին` […]
Ավելին
Բելգիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` 5:0 հաշվով ջախջախելով Թունիսի թիմին։ Բրյուսելում կայացած խաղում «Կարմիր սատանաներից» մեկական գոլ խփեցին Լեանդրո Տրոսարը, Շառլ Դե Կետելարեն, Կեյվին Դե Բրույնեն, Դոդի Լուկեբաիոն ու Նիկոլաս Ռասկինը։ Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը Մունդիալի G խմբում հունիսի 15-ին կմրցի Եգիպտոսի, հունիսի 21-ին` Իրանի, իսկ հունիսի 27-ին` Նոր Զելանդիայի հավաքականի […]
Ավելին
1 17 18 19 20 21 55

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026