Sky Sports-ի ընթերցողներն ընտրել են ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի  լավագույն ֆուտբոլիստին

Sky Sports-ի ընթերցողներն ընտրել են ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

03/04/2020 - 23:22

Բրիտանական հեղինակավոր Sky Sports պարբերականն իր կայքում հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին։

Հարցման արդյուքնում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն, ով ստացել է ձայների 33 տոկոսը։ Երկրորդը Մանեի խաղընկեր Ջորդան Հենդերսոնն է, իսկ երրորդը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն։

Նշենք, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Վիրջիլ վան Դեյկն ու Մոհամեդ Սալահը ստացել են համապատասխանաբար ձայների 5 և 2 տոկոսը։ 9 տոկոս ձայն հավաքել է «մեկ այլ ֆուտբոլիստ» տարբերակը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023