Մանչեսթեր Սիթին առաջ է անցել Բարսելոնայից Սաուլի տրանսֆերի հարցում

Մանչեսթեր Սիթին առաջ է անցել Բարսելոնայից Սաուլի տրանսֆերի հարցում

20/03/2019 - 22:14

«Աթլետիկոյի» 24-ամյա կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

Ինչպես հայտնում է ESPN-ը, «Սիթին» մոտ է կիսապաշտպանին ձեռք բերելուն 80 մլն եվրոյով: «Քաղաքայիններն» այս հարցում շրջանցել են «Բարսելոնային»:

«Մանչեսթեր Սիթին» սկսել է կոնկրետ քայլեր կատարել ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար: Հայտնի է նաև, որ Սաուլը չի ցանկանում մրցաշրջանից հետո մնալ «Աթլետիկոյում»:

Նրան հետաքրքրել էր «Բարսելոնայի» առաջարկը, բայց ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն կատալոնական ակումբին հայտնել են, որ Սաուլը կտեղափոխվի Անգլիա:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023