Սալահ. Կարող եմ երազանքս զոհել  հանուն քաղաքի և ակումբի երազանքի

Սալահ. Կարող եմ երազանքս զոհել հանուն քաղաքի և ակումբի երազանքի

12/03/2019 - 21:20

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է ընթացիկ մրցաշրջանում իր և թիմի առաջադրանքների մասին:

«Անկեղծ ասած՝ ինձ համար ամենահեղինակավոր մրցաշարը Չեմպիոնների լիգան է: Բայց ամբողջ քաղաքի և ակումբի երազանքը ԱՊԼ-ն է:

Դրա համար ես պատրաստ եմ զոհաբերել իմ երազանքը հանուն իրենց երազանքի: Բայց եթե մենք կարողանանք հաղթել երկու մրցաշարերում, հրաշալի կլինի. հենց դա էլ մենք փորձում ենք անել:

ԱՊԼ-ում շատ բարձր մրցակցություն է, մեզ առաջիկայում դժվար խաղեր են սպասվում, ինչպես նաև մեր մրցակիցներին: Այն ամենն, ինչ մենք կարող ենք անել, հետագա խաղերում հաթելն է:Պ ետք է սպասենք միչև հակառակորդը սխալվի և այդ ժամանակ կկարողանանք հաղթել:

Ես պահպանում եմ ողջամտությունս: Այո, կա ճնշում, բայց ես կամքով ուժեղ եմ, պետք է շարժվել առաջ: Մրցաշրջանի ավարտին կտեսնենք, թե մենք ինչի ենք ընդունակ, բայց ես հոգեպես պատրաստ եմ ամեն ինչի»,- եգիպտացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023