Բարսան 2003 թ. կարող էր հարմար գնով գնել Ռոնալդուին, սակայն նախընտրեց Ռոնալդինիոյին

Բարսան 2003 թ. կարող էր հարմար գնով գնել Ռոնալդուին, սակայն նախընտրեց Ռոնալդինիոյին

13/01/2021 - 22:57

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» նախկին տնօրեն Ժուան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական ակումբը կարող էր 2003 թվականին ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքները, սակայն նախընտրել է ձեռքբերել Ռոնալդինիոյին։

«Մենք պատրաստվում էինք ձեռք բերել Ռոնալդինիոյին և Ռաֆա Մարկեսին։ Մեզ առաջարկեցին գնել նաև Ռոնալդուի տրանսֆերը, ով այդ պահին հանդես էր գալիս «Սպորտինգի» կազմում։

Գործակալներից մեկն ինձ ասաց, որ իրենք ունեն ֆուտբոլիստ, ում ցանկանում են վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին» 19 մլն եվրոյի դիմաց, սակայն ցանկության դեպքում մեզ կվաճառեն 17 միլիոնով։

Մենք այդ պահին արդեն գումար էին ներդրել Ռոնալդինիոյին գնելու համար, բացի այդ, Կրիշտիանուն ավելի շատ եզրային խաղացող էր քան կենտրոնական։

Մենք որոշում կայացրինք հրաժարվել Ռոնալդուին գնելու տարբերակից և ես չեմ զղջում դրա համար»,- պատմել է Լապորտան։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023