Մադրիդյան դերբիում ուժեղ էր Սոլարիի թիմը՝ 3:1 (տեսանյութ)

Մադրիդյան դերբիում ուժեղ էր Սոլարիի թիմը՝ 3:1 (տեսանյութ)

09/02/2019 - 21:20

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին՝ «Աթլետիկո»-«Ռեալ»:

«Վանդա Մետրոպոլիտանոյում» կայացած խաղում հաղթեց «արքայական» ակումբը` 3:1:

16-րդ րոպեին կիսաշրջադարձ հարվածով հաշիվը բացել է Կազեմիրոն, իսկ մոտ 10 րոպե անց Գրիզմանը, մեն-մենակ մնալով Կուրտուայի դեմ, գնդակն ուղարկել է վերջինիս դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը:

42-րդ րոպեին Վինիսիուսի նկատմամբ տուգանայինում խախտել են կանոնները: Ռամոսը հստակ է իրացրել 11 մետրանոցը՝ առաջ մղելով իր թիմին: 74-րդ րոպեին Մոդրիչի հիանալի փոխանցումից հետո Բեյլը գոլ է խփել՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 3:1:

Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Թոմաս Փարթին 2-րդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից:

Սանտիագո Սոլարիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 45 միավորով շրջանցում է «Աթլետիկոյին»՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023