Բարսելոնան հետաքրքրվում է Պրոմեսով

Բարսելոնան հետաքրքրվում է Պրոմեսով

27/03/2019 - 11:00

«Սևիլիայի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը գրավել է «Բարսելոնայի» ուշադրությունը:

Ինչպես գրում է OK Diario-ի լրագրող Էդուարդու Ինդան, կատալոնական ակումբը դիտարկում է 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին դուր է եկել Պրոմեսի ունիվերսալությունը:

Նա կարող է խաղալ հարձակման ցանկացած եզրում և նույնիսկ ձախ պաշտպանի դիրքում:

«Բարսելոնայի» ներկայացուցիչները հետևել են հոլանդացու խաղին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Գերմանիայի դեմ հանդիպման ժամանակ:

Պրոմեսը նախորդ տարի «Սպարտակից» տեղափոխվել էր «Սևիլիա» 21 մլն եվրոյի դիմաց: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոլանդացու պայմանագրի մեջ փոխհատուցման գումարի չափը նշված է 150 մլն եվրո, ինչը «Սևիլիայի» համար ռեկորդ է:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023