Paddy Power. «Տուխելը, ըստ երևույթին, ChatGPT-ով է ընտրել ֆուտբոլիստներին»
Paddy Power. «Տուխելը, ըստ երևույթին, ChatGPT-ով է ընտրել ֆուտբոլիստներին»
22/05/2026 - 21:30

Բրիտանական Paddy Power ըներությունը սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով, որ վերադարձրել է այն օգտատերերի գումարը, որոնք պարտվել են Անգլիայի հավաքականի` ԱԱ-2026-ի հայտացուցակի վերաբերյալ խաղադրույք կատարելուց հետո.

«Տուխելը, ըստ երևույթին, ChatGPT-ով է ընտրել ֆուտբոլիստներին, ուստի կվերադարձնենք այն օգտատերերի գումարը, որոնք պարտվել են հայտացուցակի վերաբերյալ խաղադրույք կատարելուց հետո»,- գրել է ընկերության մամուլի ծառայությունը։

Մայիսի 22-ին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը, որից դուրս են մնացել բազմաթիվ անվանի խաղացողներ, այդ թվում` այդ թվում՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Ռեալ»), Հարի Մագուայերը, Լյուկ Շոուն (երկուսն էլ` «Մանչեսթեր Յունայթեդ»), Քոուլ Պալմերը, Լիվայ Քոլվիլը (երկուսն էլ` «Չելսի»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Դոմինիկ Կալվերտ-Լյուինը («Լիդս»), Ադամ Ուորթոնը («Քրիստալ Փելաս»), Մորգան Գիբս-Ուայթը («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ֆիկայո Թոմորին («Միլան») և այլք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026