Պաշտոնական. Գրիզմանը՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ

Պաշտոնական. Գրիզմանը՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ

12/07/2019 - 17:24

«Բարսելոնան» պաշտոնապես հայտնեց Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մասին:

Կատալոնական ակումբը Գրիզմանի պատկերով տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով. «Դուք սպասում էիք»:

Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը հայտնում է նաև, որ Անտուանի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի համար «Բարսան» «Աթլետիկոյին» կվճարի 120 միլիոն եվրո:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023