Մոուրինյուն Զիդանի նշանակման մասին. Ես ջղայնացած չեմ

Մոուրինյուն Զիդանի նշանակման մասին. Ես ջղայնացած չեմ

16/03/2019 - 12:07

Ժոզե Մոուրինյուն խոսել է Զինեդին Զիդանի՝ «Ռեալ» վերադարձի մասին:

«Իհարկե, ես ջղայնացած չեմ:

Ինձ հետ երբեք չեն քննարկել՝ ուզում եմ վերադառնալ, թե ոչ:

Զիդանը արտակարգ աշխատանք է կատարել թիմում վերջին մի քանի տարիների ընթացքում, այնպես որ դա հիանալի է թե՛ նրա, թե՛ ակումբի համար: Կարծում եմ՝ դա իդեալական որոշում է:

Հիմա նա նոր ծրագիր ունի և կարող է ամեն ինչ սկսել զրոյից ու բոլորին ապացուցել իր տաղանդը: Այնպես որ, ես նրան մաղթում եմ լավագույնը»,-ասել է Մոուրինիոն El Chiringuito-ի եթերում:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023