Միլանյան դերբին գոլառատ ստացվեց. Ինտերը հաղթեց (տեսանյութ)

Միլանյան դերբին գոլառատ ստացվեց. Ինտերը հաղթեց (տեսանյութ)

18/03/2019 - 01:27

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրն ավարտվեց միլանյան դերբիով՝ «Միլան»-«Ինտեր»: «Կապտասևերը» հաղթեցին 3:2 հաշվով:

Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Վեսինոն մոտ տարածությունից գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկից 6 րոպե անց անկյունայինի փոխանցումից հետո Դե Վրեյը գլխի դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը:

57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բակայոկոն՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Մոտ 10 րոպե անց 11 մետրանոց նշանակվեց նոմինալ տանտերերի դարպասին, որը հստակ իրացրեց Լաուտարո Մարտինեսը: 71-րդ րոպեին Մատեո Մուսաչիոն դարձյալ կրճատել է հաշվի տարբերությունը, բայց «ռոսոներիներին» ավելին անել չի հաջողվել:

«Ինտերն» այս հաղթանակի շնորհիվ 53 միավորով շրջանցում է հենց «Միլանին», որի 51 միավոր ունի: Թիմերը 3-րդ և 4-րդ հորիզոնականներում են:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023