Պաշտոնական. Նիդեռլանդների հավաքականի դարպասապահը տեղափոխվեց Բրենթֆորդ

Պաշտոնական. Նիդեռլանդների հավաքականի դարպասապահը տեղափոխվեց Բրենթֆորդ

31/05/2023 - 13:19

Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ֆրայբուրգի» և Նիդեռլանդների հավաքականի դարպասապահ Մարկ Ֆլեկենին։

Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «մեղուները» գործարքի դիմաց վճարել են 13 մլն եվրո, որը եղել է Ֆլեկենի ու «Ֆրայբուրգի» միջև գործող պայմանագրում առկա հրաժարագինը։

Հավելենք, որ Մարկ Ֆլեկենը գերմանական ակումբի կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 96 խաղում դարպասը 30 անգամ պահելով անառիկ։

Նշենք, որ 29-ամյա դարպասապահը նաև 4 հանդիպում է անցկացրել Նիդեռլանդների հավաքականի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023