Marca-ն պատմել է, թե 10 տարի առաջ ինչ է տեղի ունեցել Պեդրոյի և Ռոնալդուի միջև

Marca-ն պատմել է, թե 10 տարի առաջ ինչ է տեղի ունեցել Պեդրոյի և Ռոնալդուի միջև

05/04/2020 - 22:32

Իսպանական ֆուտբոլի, հատկեպս՝ «Բարսելոնայի» երկրպագուները շատ լավ կհիշեն 2010 թվականի նոյեմբերի 29-ին կայացած Էլ կլասիկոն, որի շրջանակում կատալոնական ակումբը 5։0 հաշվով հաղթեց իր հավերժ մրցակցին։

Հանդիպման ժամանակ լեզվակռվի են բռնվել Կրիշտիանու Ռոնալդուն և Պեդրոն։ Շուրջ 10 տարի անց իսպանական հեղինակավոր Marca պարբերականը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ կատալոնացիների այն ժամանակվա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գնդակը մի փոքր ուշ է տվել եզրային նետում իրականացնող Ռոնալդուին, ով էլ հրել է իսպանացի մասնագետին։

Այդ դրվագում պորտուգալացի ֆուտբոլիստը սկզբում կոնֆլիկտի է բռնվել Անդրես Ինիեստայի հետ, իսկ այնուհետև դիալոգ է ունեցել Դանի Ալվեսի հետ։ Այդ դրվագում խառնվել է Պեդրոն, ում Ռոնալդուն հարցրել է․ «Դու ո՞վ ես», ինչից հետո Պեդրոյի պատասխանը չի ուշացել․

«Ես աշխարհի չեմպիոն եմ, իսկ դո՞ւ»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023