ԱՊԼ-ի չեմպիոնական ինտրիգն արթնանում է! Լիվերը ջախջախեց Լիդսին🎥

ԱՊԼ-ի չեմպիոնական ինտրիգն արթնանում է! Լիվերը ջախջախեց Լիդսին🎥

24/02/2022 - 01:39

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 19-րդ տուրից հետաձգված «Լիվերպուլ» – «Լիդս» հանդիպումը։

Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմը ուներ տարածքային ու խաղային տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոել Մատիպն ու Վիրջիլ վան Դեյկը։

Նշենք, որ Սալահը Պրեմիեր լիգայի շրջանակում խփել է արդեն 19 գոլ ու շարունակում է վստահ գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այս հաղթանամից հետո «Լիվերպուլը» վաստակեց 60 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը` առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով արդեն ընդամենը 3 միավոր։

«Լիդսը», 23 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_amլ

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023