Յուվենտուսի ազատ անկումը շարունակվում է` պարտվելով նաև Մոնցային 🎥

Յուվենտուսի ազատ անկումը շարունակվում է` պարտվելով նաև Մոնցային 🎥

29/01/2023 - 19:58

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Մոնցայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ Մասիմիլիանո Ալեգրիի թիմը հերթական անհաջող հանդիպումն անցկացրեց` պարտվելով 0:2 հաշվով։

«Բիանկոռոսին», հանդիպման ընթացքում ունենալով ընդամենը երկու իրական գոլային պահ, դրանք վերածեց դարպասի գրավման և հաղթեց։

Ռաֆայելե Պալադինոյի թիմին հաղթանակ պարգևեցին 18-րդ և 39-րդ րոպեներին Պատրիկ Չուրիայի ու Դանի Մոտայի խփած գոլերը։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Մոնցայի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոն` կատարելով 8 սեյվ։

Այս հաղթանակից հետո «Մոնցան» վաստակեց 25 միավոր` բարձրանալով 11-րդ հորիզոնական։

«Բյանկոներիները», 23 միավորով, 13-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023