Interfootball-ի հետևորդների 61% կարծում է, որ Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

Interfootball-ի հետևորդների 61% կարծում է, որ Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

16/06/2022 - 17:59

Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության առաջին չորս հանդիպումների շրջանակում Հայաստանի հավաքականը B դիվիզիոնի 1-ին խմբում վաստակեց միայն 3 միավոր և եզրափակում է այն։

Interfootball-ը, Շոտլանդիայից 1:4 հաշվով կրած պարտությունից հետո, հաշվի առնելով վերջին շրջանում մեր ընտրանու գրանցած անբավարար արդյունքները, Telegram-ի ալիքում հարցում անցկացրեց` պարզելու հետևորդների կարծիքը` արդյո՞ք Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը, թե` ոչ։

Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ Interfootball-ի հետևորդների 61%-ը կարծում է, որ Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը։

39%-ն էլ ցանկանում է, որ իսպանացի մասնագետը հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Հ.Գ. Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022