Here we go! «Չելսին» երկու վետերան նորեկ կունենա 📸
Here we go! «Չելսին» երկու վետերան նորեկ կունենա 📸
29/07/2026 - 18:52

«Բրայթոնի» հարձակվող Դանի Վելբեքը կտեղափոխվի «Չելսի», հաստատում է ինդայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել։ 35-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդի հետ պայմանագիր կկնքի, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։

Փորձառու ֆուտբոլիստը «Բրայթոնում» հանդես էր գալիս 2020թ. հոկտեմբերից, 201 խաղում դարձել է 51 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ։

«Չելսի» կտեղափոխվի նաև «Բրենֆորդի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ 36-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 29-ին խզել է պայմանագիրը «Մեղուների» հետ ու «Ազնվականներին» կմաիանա ազատ գործակալի կարգավիճակում։

Անգլացի ֆուտբոլիստը «Կապույտների» հետ համաձայնագիր կկնքի, որը նույնպես ուժի մեջ կլինի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։

Հենդերսոնը «Բրենթֆորդում» էր 2025թ. հուլիսից, 34 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026