Here we go! «Բարսան» 80 միլիոնով տրանսֆեր համաձայնեցրեց 📸
«Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական հանաձայնության են հասել։ «Բլաուգրանան» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 80 միլիոն եվրո։
25-ամյա երզրայինը կատալոնական գրանդի պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Գորդոն արդեն այս շաբաթ կմեկնի Բարսելոնա` բուժզննում անցնելու և պայմանագիրը կնքելու համար։
Վինգերն ավարտված մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 46 խաղում խփել է 17 գոլ, որից 10-ը` Չեմպիոնների լիգայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Էնթոնի Գորդոն, Նյուքասլ, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո