Վալվերդե. «Մեսսին լավագույններից է աշխարհում. ես չգիտեմ` ինչպես կանգնեցնել նրան»

Վալվերդե. «Մեսսին լավագույններից է աշխարհում. ես չգիտեմ` ինչպես կանգնեցնել նրան»

14/11/2023 - 11:13

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոստովանել է, որ խաղադաշտում երբեք չի կարողացել կանգնեցնել Լեո Մեսսիին.

«Ես չգիտեմ` ինչպես կանգնեցնել Մեսսիին։ Ինձ երբեք չի հաջողվել դա։

Մենք բազմիցս հանդիպել ենք միմյանց «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումների ժամանակ։ Կազեմիրոն միշտ եղել է մեր զենքը` Լեոյին կանգնեցնելու համար։

Պետք է հարգել Մեսսիին, քանի որ նա լավագույններից է աշխարհում»,- նշել է Վալվերդեն, ում խոսքերը մեջբերում է El Grafico-ն։

Նշենք, որ ԱԱ-2026-ի որակավորման փուլի շրջանակում Ուրուգվայի հավաքականը նոյեմբերի 17-ին հյուրընկալվելիս մրցելու է հենց Արգենտինայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023