Fastex Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 📸
Հեղինակավոր Transfermarkt կայքը մայիսի 28-ին թարմացրել է Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հայաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Վալենտին Կոստակե («Նոա») – 900 հազար եվրո
- Նարդին Մուլահուսեյնովիչ («Նոա») – 900 հազար
- Էլդեր Ֆերերյրա («Նոա») – 900 հազար
- Թիմոթի Ֆայուլու («Նոա») – 800 հազար
- Տակուտո Օշիմա («Նոա») – 800 հազար
- Մարին Յակոլիշ («Նոա») – 800 հազաւ
- Գուստավո Սանգարե («Նոա») – 800 հազար
- Բրունո Միշել («Ուրարտու») – 700 հազար
- Յան Էթեկի («Նոա») – 700 հազար
- Էրիկ Բոակյե («Նոա») – 600 հազար
Հերթական թարմացումից հետո «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռաֆայել Ժեզուսը գնահատվում է 250 հազար եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 150 հազարով։
Էլդեր Ֆերեյրայի, Նարդին Մուլահուսեյնովիչի, Բրունո Միշելի, «Փյունիկի» հարձակվող Մոմո Յանսանեի (ներկայիս տրանսֆերային արժեքը` 400 հազար եվրո) , «Գանձասարի» վինգեր Մայքլ Կուարկուի (ներկայիս տրանսֆերային արժեքը` 100 հազար եվրո) տրանսֆերային արժեքն ավելացել է 100-հազարական եվրոյով։
«Նոայի» ֆուտբոլիստներ Տակուտո Օշիմայի և Թիմոթի Ֆայուլուի տրանսֆերային արժեքը նվազել է 200-հազարական եվրոյով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Transfermarkt, Բրունո Միշել, Գուստավո Սանգարե, Էլդեր Ֆերեյրա, Էրիկ Բոակյե, Թիմոթի Ֆայուլու, ՀՊԼ, Մարին Յակոլիշ, Յան Էթեկի, Նարդին Մուլահուսեյնովիչ, Վալենտին Կոստակե, Տակուտո Օշիմա