FA cup. Լիվերպուլը հաջորդ փուլ դուրս եկավ ինքնագոլի շնորհիվ?

FA cup. Լիվերպուլը հաջորդ փուլ դուրս եկավ ինքնագոլի շնորհիվ?

05/02/2020 - 11:52

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում երեկ կայացել է 5 վերախաղարկում։

Ինչպես նախկինում հայտնի էր դարձել, Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» այս վերախաղարկման համար չէր պատրաստվում խաղադաշտ դուրս բերել թիմի մեկնարկային կազմը, իսկ Յուրգեն Կլոպը չէր պատրաստվում ներկա գտնվել հանդիպմանը։

Երեկ կայացած խաղում մերսիսայդյան ակումբը հանդես է եկել բացառապես երիտասարդ խաղացողներով, որոնք հանդես են գալիս «կարմիրների» U-23 թիմի կազմում, իսկ նրանց պահեստայինների նստարանից ղեկավարել է Նիլ Կրետչլին։

Սակայն, «Լիվերպուլը» մեծ դժվարությամբ կարողացավ մնալ պայքարի մեջ։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 75-րդ րոպեին, երբ հյուրերի կազմից ինքնագոլի հեղինակ դարձավ Ռո-Շոն Վիլիամսը։

Այսպիսով, «Լիվերպուլը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որի շրջանակում մարտի 3-ին կհյուրընկալվի «Չելսիին»։

Կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Օքսֆորդ Յունայթեդ» 2։3 «Նյուքասլ»

«Բիրմինգհեմ» 3։2 «Քովենթրի»

«Դերբի Քաունթի» 4։2 «Նորթհեմպտոն»

«Քարդիֆ» 3։3 (1:4) «Ռեդինգ»

Այսօր՝ ուշ երեկոյան, կկայանա ևս մեկ վերախաղարկում․ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Սաութհեմպտոնին»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023