Վալվերդե. «Մենք հավասար հանդիպում անցկացրինք Լա լիգայի չեմիպոնի դեմ»

Վալվերդե. «Մենք հավասար հանդիպում անցկացրինք Լա լիգայի չեմիպոնի դեմ»

04/03/2024 - 13:23

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Ատլետիկ Բիլբաոն» սեփական մարզադաշտում մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով կիսվել է բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն.

«Շատ լարված հանդիպում էր` բազմաթիվ մենապայքարներով։ Մրցակիցը խաղը լավ սկսեց, սակայն մենք քիչ-քիչ հակախաղ գտանք։ Շատ պահեր չկային, սակայն պայքարը շատ էր։

Մենք հավասար հանդիպում անցկացրինք Լա լիգայի չեմպիոնի դեմ։ Հաճելի ոչ-ոքի էր։ Այս շաբաթը մեզ համար շատ էմոցիոնալ ստացվեց։ Մենք ցանկանում էինք պատշաճ մակարդակով մրցել և այդ տեսանկյունից գոհ ենք։

Մեզ համար կարևոր է կատարելագործվել առանցքային հանդիպումներում, այդ թվում՝ այս մակարդակի մրցակիցների դեմ, որպեսզի զգանք, որ շարունակում ենք առաջընթաց գրանցել»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023