Դասեր քաղելու պարտություն կամ ինչո՞ւ հայ մարզիչները պետք է գաղափարներ   «գողանան»

Դասեր քաղելու պարտություն կամ ինչո՞ւ հայ մարզիչները պետք է գաղափարներ «գողանան»

27/07/2021 - 20:28

Օրեր առաջ «Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում սեփական հարկի տակ 2:4 հաշվով զիջեց լեհական «Շլյոնսկին»։ Այդ այդ հանդիպման վերլուծությունն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Մի առիթով Պեպ Գվարդիոլային լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք նա ուրիշ մարզիչներից գողանում է ֆուտբոլային մարտավարական կամ տակտիկական մտքեր։ «Այո, իհարկե, ես դա լրիվ նորմալ պրակտիկա եմ համարում, ինձնից էլ են «գողանում», ես էլ ուրիշներից։ Այդպես բոլորս ավելի ենք կատարելագործում մեկս մյուսի մտքերը»,- բացատրել է կատալոնացի մարզիչը։

Գվարդիոլայի այդ տեսակետին մենք էլ ավելացնենք, որ այդպես մտքերը դառնում են գաղափարներ, որոնք քրտնաջան աշխատանքի արդյունքում վերածվում են հաղթանակների։
Այս ամենը պատմեցինք, քանի որ մեծ ցանկություն կա, որպեսզի մեր թիմերը սովորեն «գողանալ» ավելի ուժեղ թիմերից նրանց գաղափարները ու սովորեն, սովորեն ու սովորեն, իսկ դրան զուգահեռ` աշխատեն, աշխատեն ու աշխատեն։

Մեր «Արարատը» Կոնֆերենցիաների Լիգայի առաջին փուլում հաղթահարելով հունգարական «Ֆեհերվարի» արգելքը` երկրորդ փուլոմ հանդիպեց լեհական «Շլյոնսկ» ֆուտբոլային ակումբի դեմ։

Նախորդ հանդիպման համեմատ` Վարդան Բիչախչյանը հիմնական կազմում ոչ մի փոփոխություն չէր կատարել։ Մեր թիմը խաղում էր նույն 4-4-2 դասավորությամբ, չնայած որոշ արտասահմանյան կայքեր առաջարկել էին 4-2-3-1 տարբերակը, որի հետ մենք համամիտ չենք։ Պաշտպանվելիս այն վերածվում էր 5-3-2-ի։
Նույն՝ 4-4-2 դասավորությունն էր առաջարկել «Շլյոնսկի» գլխավոր մարզիչը՝ Յաչեկ Մագիյերան։

Չնայած տակտիկական նույն դասավորություններին` թիմերը լրիվ տարբեր մարտավարություններ ունեին։
«Արարատը», ինչպես «Ֆեհերվարի» դեմ խաղում, զիջեց նախաձեռնությունը, բայց լեհական ակումբը լրիվ այլ մարտավարություն կիրառեց․ Մագիյերայի թիմը, ի տարբերություն հունգարական ակումբի, գնդակը առաջ շարժող պաշտպաններ ունի, ինչը ենթադրում էր այլ մարտավարություն Վարդան Բիչախչյանի թիմի կողմից, բայց այդպես չեղավ։
«Շլյոնսկը», ի տարբերություն «Արարատի», ցածր բլոկով չէր պաշտպանվում։

Տեսեք, թե ինչպես է առանց գնդակի խաղում լեհական ակումբը.

Հատկանշական է, որ չկա ինտենսիվ պրսինգ, բայց կա հսկողություն, ինչը ստիպում է «Արարատի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովին գնդակը հեռահար հարվածով ուղարկել կենտրոն։

Այստեղ «Արարատն» է առանց գնդակի.

Էդգար Մալաքյանը փորձում է պրեսինգ կիրառել, բայց նա միայնակ է դեմ, որի պաշտպանները շատ հանգիստ գնդակը խաղարկում են՝ թողնելով մեր կիսապաշտպանին կիսադիրքում։
Սա նույն գրոհի շարունակությունն է։

Ինչպես տենում եք, եզրային պաշտպանը նահաջել է և «Շլյոնսկը» չորս պաշտպաններով է սկսում գրոհը ու կրկին անհասկանալի է այս անգամ Խուան Բրավոյի դիրքը․ ցածր բլոկային պաշտպանության դեպքում եզրային պաշտպանը իրավունք չունի նման դիրք զբաղեցնել, այսինքն, նա մնացել է երկու մրցակիցների միջև և ո՛չ առաջինին է հսկում, ո՛չ էլ կարող է խանգարել երկրորդին։


Նման իրավիճակ կար նաև Ալիկ Առաքելյան մասնակցությամբ։ «Արարատի» կիսապաշտպանը նույնպես կիսադիրքում է, այսինքն, նա ո՛չ խանգարում է մրցակցին կատարել փոխանցում, ո՛չ էլ հսկում է իր դիրքը։

Ներողություն, բայց մի անդրադարձ կատարենք այս ամենի հետ կապված. քանի որ «Արարատը» արդեն երկորդ խաղն ընտրում է նույն մարտավարությունը` ցածր բլոկով պաշտպանությունը, հրաշալի օրինակ կարող է լինել այդ մարտավարությամբ խաղացող էտալոնային թիմերից, օրինակ, Դիեգո Սիմիոնեի «Ատլետիկոն»։ Այստեղ խաղային որակների մասին չէ խոսքը, այլ մարտավարության։

Մրցակցի գոլն էլ եղավ անկյունայինի խաղարկումից, բայց գրոհը, որը հանգեցրեց անկյունայինի, եղավ այդ նույն ցածր բլոկով պաշտպանվելու թերացումից։ Վարդան Բիչախչայանի թիմը չէր պահպանում կոմպակտությունը, ինչը շատ կարևոր է ցածր բլոկով պաշտպանվելիս։
Այստեղ «Արարատը» պաշտպանվում է 5-3-2 դասավորությամբ, բայց չկա կոմպակտություն, չկա դիրքային հսկողություն, այս գորհի հետագա զարգացման փոլում կհամոզվենք որ չկա նույնիսկ անհատական հսկողություն։

Տեսեք, Ռաֆալ Մակովսկին կոմպակտության բացակայության հետևանքով ներխուժում է մեր թիմի պաշտպանական գծերի միջև և ստանում գնդակը, այսնինքն, եռաշերտ պաշտպանական գծի մի շերտը հաղթահարվեց մեկ հասարակ փոխանցումով.

Գրոհի հաջորդ փուլում մենք տեսնում ենք, որ չկա այլևս 5-3-2 դասավորությանը, այլ մնացել է 5-3-ը։ Ու կրկին նույն խնդիրը։ Այս անգամ Էրիկ Էքսպոզիտոն է գտնվում երկու պաշտպանական գծերի արանքում` առանց հսկողության, իսկ Ռոբերտ Պիխը (շրջանակի մեջ) ներխուժում է տուգանային հրապարակ։

Այստեղ անմիջապես մի քանի թերացումներ կան․ «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը ստիպված շտապում է «փակել» Էքսպոզիտոյին, ու թողնում է դիրքը, իսկ նրան չի ապահովագրում Ժիրայր Մարգարյանը, բայց էլ ավելի զարմանալի է մեր կիսապաշտպանների անգործությունը։

Այս ամենից բացի, կային նաև հոյակապ դրվագներ, երբ 25-րդ րոպեին խաղը գերազանց կարդաց Կարեն Մուրադյանը, իսկ Ալիկ Առաքելյանի փոխանցմանը կծափահարեր նույնիսկ Անդրես Ինիեստան, բայց դարպասը գրավել չստացվեց։
Նման դրվագները հիմնականում հակագրոհների արդյուք էին, սակայն խաղի տեմպը թելադրում էր լեհական ակումբը։
Երկրորդ կեսում Բիչախչյանը կատարեց որոշ փոփոխություններ, բայց ամբողջ խաղի ընթացքը դրանից չփոխվեց։

Հնարավոր չէ միշտ սպասել մրցակցի սխալներին, պետք է ստիպել նրան սխալվել։
Հավելելով` նշենք, որ սա հիմնականում մարզչական պարտություն էր։
Նյութի սկզբում զուր չէր Պեպ Գվարդիոլայի մտքերի հիշատակումը։ Մեր մարզիչները պետք է նայեն լավագույններին, ու «գողանան» այն մտքերը, որոնք մեր թիմերին կհասցնեն հաղթանակների։ Այստեղ կարևոր է նաև մեր ֆուտբոլիստների անհատական զարգացումը։

Միայն զգուշավոր ֆուտբոլ խաղալով` առանց նախաձեռնության, Եվրոպայում անելիք չես ունենա։
Մեր ֆուտբոլիստները հսկայական ներուժ ունեն, իսկ դրանք պետք է զարգացնել ոչ միայն ֆիզիկապես, այլև մտավոր տեսանկյունից։ Մենք նոր ուզում ենք զարգանալ որպես ֆուտբոլային երկիր, իսկ զգուշավոր ու վախկոտ ֆուտբոլով ոչ մի մարզադաշտ հնարավոր չէ լցնել։ Երկրպագուներին հնարավոր չէ գրավել, իսկ մարդկանց մարզադաշտ «կանչելու» ամենակարճ ճանապարհը գեղեցիկ ֆուտբոլն է։

Հաջողություն ենք մաղթում «Արարատին» դիմակայության պատասխան խաղում, քանի որ մեր թիմերի հաղթանակները բոլորիսն են։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023