Հիանալի comeback, որի անունն է Ռոնալդու, Սիթիի գերխոշոր հաղթանակը (տեսանյութ)

Հիանալի comeback, որի անունն է Ռոնալդու, Սիթիի գերխոշոր հաղթանակը (տեսանյութ)

13/03/2019 - 01:54

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաի շրջանակում կայացան 2 հանդիպումներ:

«Յուվենտուսը» հյուրընկալել էր Մադրիդի «Աթլետիկոյին» և հաղթեց 3:0 հաշվով: ՀԵթ-տրիկ է ձևակերպել Կրիշտիանու Ռոնալդուն՝ աչքի ընկնելով 27-րդ, 48-րդ և 86-րդ րոպեներին. խաղավերջում պորտուգալացին հստակ է իրացրել 11 մետրանոցը:

Այս հաղթանակը ընդհանուր դիմակայությունում 3:2 հաշվով առավելություն է պարգևում «Յուվեին»: Ալեգրիի թիմը քառորդ եզրափակչում է:

Զուգահեռաբար կայացած խաղում «Մանչեսթեր Սիթին» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Շալկեի» դարպասը. 3 րոպեում դուբլ է ձևակերպել Ագուերոն, մեկական անգամ աչքի են ընկել Սանեն, Սթերլինգը, Բերնարդո Սիլվան, Ֆոդենը և Ժեզուսը:

Ըդնահուր 10:2 հաշվով հաղթանակի շնորհիվ Գվարդիոլայի գլխավորած թիմը քառորդ եզրափակչում է:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023