Շվեյցարիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի ընտրանու դեմ` պարտվելով 1:2 հաշվով։ Այդ հանդիպման ժամանակ Շվեյցարիայի հավաքականի երկրպագուները ծաղրական պաստառ են պարզել` նվիրված Իտալիային։ Պաստառի վրա երկրպագուները նկարել են Google որոնողական համակարգը, որի միջոցով «փնտրել» են հետևյալ գրությունը. «Իտալիա, Աշխարհի առաջնություն, Քաթար 2022»։ Դրան ի պատասխան` համակարգը «պատասխանել է». «Դուք նկատի ունեի՞ք Շվեյցարիա»։ […]
Ավելին
Իսպանիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում անցկացրեց Ալբանիայի ընտրանու դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ Լուիս էնրիկեի սաներից մեծ ջանքեր պահանջվեց մրցակցի դիմադրությունը կոտրելու համար, ովքեր հաղթական գնդակը խփեցին 90-րդ րոպեին։ «Ֆուրիա ռոխային» հաղթանակ պարգևեց Դանի Օլմոյի գեղեցիկ գոլը, ով եզրափակեց իր թիմակիցների զարգացրած հիասքանչ գրոհը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ալբանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում մարտի 26-ին մրցեց Իսպանիայի դեմ` պարտվելով 1:2 հաշվով։ Ալբանացիների միակ գոլը 85-րդ րոպեին խփեց Միրտո Ուզունին` հավասարեցնելով հաշիվը։ Հատկանշական է, որ այդ գոլը ստացվել է անչափ զավեշտալի ու պատահական, քանի որ իսպանացիների պաշտպան Պաու Տորեսը փորձեց գնդակը կրծքով փոխանցել դարպասապահ Դավիդ Ռայային, սակայն, այն անդրադառնալով Ուզունիից, հայտնվեց «ֆուրիա ռոխայի» դարպասում։ […]
Ավելին
Հոլանդիայի հավաքականն Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Դանիայի ընտրանու դեմ։ Բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «նարնջագույնների» հաղթանակով` 4:2 հաշվով։ Լուի վան Գալի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սթիվեն Բերգվեյնը, մեկական անգամ աչքի ընկան Նաթան Ակեն ու Մեմֆիս Դեպայը, իսկ դանիացիների գոլերը խփեցին Յանիկ Վեստերգորն ու Քրիստիան Էրիկսենը։ Նշենք, որ […]
Ավելին
Դանիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում Ամստերդամում մրցում է Հոլանդիայի ընտրանու դեմ։ 46-րդ րոպեին դանիացիների կազմից փոխարինման դուրս եկավ Քրիստիան Էրիկսենը, ով 48-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, կրճատեց հաշվի տարբերությունն ու այն դարձրեց 2:3։ Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանի համար սա առաջին գոլն էր չարաբաստիկ ուշագնացությունից ու սրտի կանգից հետո, որը նա տարել էր 2021 թ. հունիսի […]
Ավելին
Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքար ծավալվեց, որի ընթացքում «երեք առյուծները» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին հյուրերի նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրիլ Էմբոլոն, իսկ Գարեթ Սաութգեյթի թիմի գոլերը 45+1-րդ ու 78-րդ րոպեներին համապատասխանաբար խփեցին Լյուկ Շոուն ու Հարի Քեյնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Ուկրաինան պետք է մասնակցի աշխարհի 2022 թ. առաջնությանը։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ջոնսոնը «լավ գաղափար» է անվանել այն առաջարկը, ըստ որի, Ուկրաինային պետք է մեխանիկորեն շնորհվի աշխարհի առաջնության ուղեգիր` առանց անցումային հանդիպումներ անցկացնելու։ Այդուհանդերձ, հայտնի չէ` արդյո՞ք Բորիս Ջոնսոնը տեղյակ է, որ Ուկրաինան պետք է Շոտլանդիայի […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 17-րդ տուրի վերջին խաղում Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում մրցեց Վենեսուելայի դեմ։ «Ալբիսելեստեն» ողջ հանդիպման ընթացքում ուներ ինչպես տարծքային, այնպես խաղային մեծ առավելություն և մրցակցին հղթեց խոշոր` 3:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլաս Գոնսալեսը, Անխել դի Մարիան ու Լեո Մեսսին։ […]
Ավելին
Կայացան աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումնորը, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1:1 Մարոկկո Կամերուն 0:1 Ալժիր Մալի 0:1 Թունիս Գանա 0:0 Նիգերիա Եգիտոս 1:0 Սենեգալ Հավելենք, որ դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 29-ին, որոնց հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման շրջանակում Եգիպտոսը սեփական հարկի տակ մրցեց Սենեգալի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «փարավոնները» կարողացան հաղթել 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվեց 4-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ դարձավ Սալիու Սիսը։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 29-ին` Սենեգալում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026