Շվեյցարացի երկրպագուները ծաղրական պաստառ են պարզել` նվիրված Իտալիային📸

Շվեյցարացի երկրպագուները ծաղրական պաստառ են պարզել` նվիրված Իտալիային📸

27/03/2022 - 15:29

Շվեյցարիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի ընտրանու դեմ` պարտվելով 1:2 հաշվով։

Այդ հանդիպման ժամանակ Շվեյցարիայի հավաքականի երկրպագուները ծաղրական պաստառ են պարզել` նվիրված Իտալիային։

Պաստառի վրա երկրպագուները նկարել են Google որոնողական համակարգը, որի միջոցով «փնտրել» են հետևյալ գրությունը.

«Իտալիա, Աշխարհի առաջնություն, Քաթար 2022»։

Դրան ի պատասխան` համակարգը «պատասխանել է».

«Դուք նկատի ունեի՞ք Շվեյցարիա»։

Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում Իտալիայի ու Շվեյցարիայի հավաքականներն ընդգրված էին միևնույն խմբում։

Կողմերի միջև կայացած երկու խաղերում էլ գրանցվեց ոչ-ոքի. նախ 0:0, ապա` 1:1։

Հատկանշական է, որ այդ երկու խաղերում էլ իտալացիները կարող էին հաղթանակ կորզել, սակայն հանդիպումներից յուրաքանչյուրում Ժորժինիոն մեկական անգամ վրիպեց 11-մետրանոց նշակետից։

Արդյունքում Շվեյցարիայի հավաքականը վաստակեց 16 միավոր և C խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականն ու նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ Իտալիան հնարավորություն ստացավ մասնակցելու որակավորման փլեյ-օֆֆ փուլին, որի կիսաեզրափակիչում 0:1 հաշվով պարվեց Հյուսիսային Մակեդոնիային ու լքեց հետագա պայքարը` երկրորդ անգամ անընդմեջ չկարողանալով հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023