Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց «Դինամո Կիևի» դեմ։ Հանդիպման մեծ մասում պորտուգալական ակումբն ուներ շատ ավելի լավ տեսք` հաղթելով 2:0 հաշվով։ Ռոջեր Շմիդտի թիմին հաղթանակ պարգևեցին Ժիլբերտոյի և Գոնսալու Ռամուշի խփած գոլերը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին` Լիսաբոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Մաքքաբի Հայֆան»` «Սեմի Օֆեր» մարզադաշտում, մրցեց սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ էին սկսել տանտերերը, ովքեր 18-րդ րոպեին Ֆրանցդի Պիերոյի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, Դեյան Ստանկովիչի թիմը չընկճվեց բաց թողած գոլից և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշի մեջ։ Նախ 27-րդ […]
Ավելին
«Էվերտոնի» կիսապաշտպան Դելե Ալին, ամենայն հավանականությամբ, կարիերա կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բեշիկթաշը» պատրաստ է ինչպես վարձակալել, այնպես գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը ցանկանում է ամեն կերպ բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։ «Իրիսները» թույլ են տվել, որպեսզի Ալին ինքնքուրույն որոշում կայացնի իր ապագայի հարցում և կողմնորոշվի, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, պորտուգալացի ֆուտբոլիստին կարիերայի շարունակության միայն երկու տարբերակ է մնացել։ Աղբյուրի փոխանցմամբ` դրանցից մեկը «Բորուսիա Դորտմունդն» է, որի հետ 37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում նրա հավանական տեղափոխության շուրջ։ Երկրորդ տարբերակը Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառալն է, որտեղ Ռոնալդուն սկսել է իր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Կոպենհագենը»` «Պարկեն» մարզադաշտում, մրցեց Թուրքիայի չեմպիոն «Տրաբզոնսպորի» դեմ։ Դանիական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ավելի լավ տեսք ուներ` հաղթելով 2:1 հաշվով։ Յես Տորուպի թիմին հաղթանակ պարգևեցին Վիկտոր Կլասոնի և Լուկաս Լերագերի խփած գոլերը, իսկ հյուրերի միակ գնդակը գրանցվեց Անաստոսիոս Բակասետասի անվան դիմաց։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ռեյնջերսը»` Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում, մրցեց ՊՍՎ-ի դեմ։ Ինչպես և ակնկալվում էր, հանդիպումն անցավ գոլառատ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Ռենջերների» կազմից գոլերը խփեցին Անտոնիո Չոլակն ու Թոմ Լոուրենսը, իսկ Ռուդ վան Նիստելռոյի թիմի կազմից` Իբրահիմ Սանգարեն ու Արմանդո Օբիսպոն։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում նորվեգական «Բուդե Գլիմտը» սեփական հարկի տակ մրցեց «Դինամո Զագրեբի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում նորվեգական ակումբը հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով։ Կյետիլ Կնուդսենի թիմին հաղթանակ պարգևեց 37-րդ րոպեին Ամալ Պելեգրինոյի խփած միակ գոլը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին` Զագրեբում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը կարիերան կշարունակի «Վուլվերհեմպտոնի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, իսկ գործարքի դիմաց «գայլերը» պորտուգալական ակումբին կվճարեն 50 մլն եվրո։ Սպասվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Առաջիկա օրերին պորտուգալացի ֆուտբոլիստը կմեկնի Անգլիա, […]
Ավելին
Նախկին գործակալ Տիգրան Մկրտչյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին. – Ռուսաստանը վաղուց Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ չի ունեցել։ Որտեղի՞ց Հայաստանին նման ֆուտբոլիստ։ – Մխիթարյանի հայրն ուժեղ ֆուտբոլիստ է եղել։ Նրա ընտանիքն առհասարակ շատ ֆուտբոլային է. մայրն աշխատել է ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը` ՈՒԵՖԱ-ում։ Բացի դրանից, Հենրիխը շատ ժամանակ է […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Տեսանյութը նվիրված է 2022 թ. ամռային տրանսֆերային պատուհանի բոլոր գերհզոր գործարքներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026