Նախկին  գործակալ. «Ռուսական ակումբներից մեկը Մխիթարյանին առաջարկում էր 30 մլն եվրո աշխատավարձ»

Նախկին գործակալ. «Ռուսական ակումբներից մեկը Մխիթարյանին առաջարկում էր 30 մլն եվրո աշխատավարձ»

13/08/2022 - 11:54

Նախկին գործակալ Տիգրան Մկրտչյանը Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.

Ռուսաստանը վաղուց Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ չի ունեցել։ Որտեղի՞ց Հայաստանին նման ֆուտբոլիստ։

– Մխիթարյանի հայրն ուժեղ ֆուտբոլիստ է եղել։ Նրա ընտանիքն առհասարակ շատ ֆուտբոլային է. մայրն աշխատել է ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը` ՈՒԵՖԱ-ում։

Բացի դրանից, Հենրիխը շատ ժամանակ է անցկացրել Ֆրանսիայում և Բրազիլիայում, որտեղ փորձաշրջան է անցել։ Նրա զարգացմանը մեծ ուշադրություն են դարձրել ընտանիքում։

Գումարած դրան` հետսովետական երկրների շատ ֆուտբոլիստների համեմատ` նա տարբերվում է իր մտածելակերպով։ Մխիթարյանը մշտապես մեծ նպատակներ է ունեցել և գնացել է դրանց հետևից։

Անձամբ ճանաչում եմ նրան, այդ պատճառով էլ գիտեմ, թե նա որքան ուշադրություն է դարձնում իր խաղային ու ֆիզիկական որակներին։

Գործակալ Վալերի Հովհաննիսյանը ժամանակին պատմել է, որ Մխիթարյանը, հանուն թոփ առաջնությունում հանդես գալու, հրաժարվել է «Սպարտակի» առաջարկից, որը նրան «դատարկ» պայմանագիր էր տվել, ու նա ինքը կարող էր որոշել իր աշխատավարձի չափը։

– Այո՛, նման բան եղել է։ Հենրիխը քաղաքավարի հրաժարվել է դրանից` ասելով, որ ցանկանում է Եվրոպայում խաղալ։

Նա տարբեր ժամանակահատվածներում կարիերան Ռուսաստանում շարունակելու մի քանի առաջարկներ է ունեցել։ Թե՛ «Սպարտակը», թե՛ «Կրասնոդարը» և թե՛ «Անժին», երբ այնտեղ հավաքված էին բոլոր աստղերը, մշտապես հետաքրքրված են եղել Մխիթարյանի ծառայություններով։

«Զենիթն» էլ վերջերս է միացել այդ պայքարին, սակայն Հենրիխը նրանց բոլորին ասել է, որ դեռևս ցանկանում է հանդես գալ եվրոպական որևէ ակումբում։

«Անժին» նրան առաջարկել էր 5 տարվա պայմանագիր` 30 մլն եվրո աշխատավարձով։ Այն ժամանակ դա շատ ավելին էր, քան նա կարող էր վաստակել Եվրոպայում, սակայն Մխիթարյանը մերժել է այն։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկի», «Մետալուրգ Դոնեցկի», «Շախտյոր Դոնեցկի», «Բորուսիա Դորտմունդի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Ռոմայի» կազմում, իսկ վերջերս համալրեց «Ինտերի» շարքերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023