«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պաշտոնապես դարձել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ: «Մանուշակները» հաստատել են, որ 36-ամյա ֆրանսիացու հետ կնքվել է պայմանագիր, Ռիբերին «Բավարիայից» հեռանացել է ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիբերիի պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո: Վաղը՝ օգոստոսի 22-ին կկայանա Ռիբերիի շնորհանդեսը:
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի պաշտպան Մաթեո Դարմիանը ցանկանում է հեռանալ ակումբից և արդեն հարցում է ուղարկել ակումբի ղեկավարությանն իր տրանսֆերի համար: Ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Իտալիա, պնդում է լրագրող Նիկոլո Սկիրան: 29-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ֆիորենտինան» և «Ինտերը»: Անցած մրցաշրջանում Դարմիանը մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 6 հանդիպումների:
Ավելին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ, աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ ՄՈՒԲԱԴԱԼԱ-ի ղեկավար Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ,- հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՈՒԲԱԴԱԼԱ ընկերության հետ համագործակցության հեռանկարները և ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ ՄՈՒԲԱԴԱԼԱ […]
Ավելին
2008 թվականի օգոստոսի 20-ը հիշում է բազմաթիվ ֆուտբոլասերներ: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեն զիջում էր 0:1 հաշվով: Ինչ եղավ հետո, պարզապես փառահեղ էր… Կառլեն Մկրտչյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերը հաղթանակ պարգևեցին Հայաստանի երիտասարդական հավաքականին:
Ավելին
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր)։ Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-ից 2007-ը անցկացրել է 23 խաղ, խփել 1 […]
Ավելին
Աստիճանաբար հունի մեջ է մտնում Հայաստանի Բարձրագույն խմբի 2019-20 թ. առաջնությունը: 10 թիմերով երկրի ֆուտբոլային գլխավոր մրցաշարը մեծ անակնկալներ ունի: 3 չբոլորվաշծ տուրից հետո մի բան հստակ է. նախորդ տարիների համեմատ մեր առաջնությունը մեծ առաջընթաց է գրանցել: Լեգիոներները ավելի բարձրակարգ են, քան նախկինում, իսկ խաղերն իրապես առավել դիտարժան են: 3-րդ տուրում «Արարատը» 4:1 հաշվով հաղթեց […]
Ավելին
«Ռեալը» դեռ մտադիր է պայքարել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի համար: Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդցիները տեղյակ են, որ փարիզյան ակումբը լավ հարաբերությունների մեջ չէ «Բարսելոնայի» ղեկավարության հետ և դրա համար էլ փոքրիկ դադար են վերցրել ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում: Բացի այդ մադրիդյան ակումբը գիտի, որ «Բարսելոնային» չեն բավարարի ֆինանսական միջոցները, որպեսզի գնի բրազիլացուն: «Ռեալը» սպասում է, […]
Ավելին
Հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ «Ռեալից»: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, սերբ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը»: Իտալական ակումբը պլանավորում է քննարկել տրանսֆերը մադրիդցիների հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յովիչը, ով այս ամռանն է տեղափոխվել «Ռեալ», միջմրցաշրջանում ցուցադրած իր խաղով չի գոհացրել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Ավելին
«ՊՍԺ»-ն մտադիր չէ Նեյմարին վարձակալական հիմունքներով բաց թողնել: Ակումբը կմերժի Նեյմարին գնման իրավունքով վարձակալելու «Բարսելոնայի» առաջարկը, երբ այն պաշտոնապես արվի, պնդում է ESPN-ը: Սպասվում է, որ կատալոնացիներն այդ առաջարկը կուղարկեն մոտ օրերս: «ՊՍԺ»-ն չի հավատում, որ «Բարսելոնան» հաջորդ ամռանը կկարողանա Նեյմարին գնել մեկանգամյա վճարումով: «Մայրաքաղաքայինները» կարծում են, որ կատալոնական ակումբը կխնդրի գումարը մաս-մաս վճարել, ինչը […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախքին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: «Ես ուրախ էի նրան տեսնել ակումբում, քանի որ նա համառ ֆուտբոլիստ է, որը խաղում է եզրով և խփում է: Բայց նա իսկական աղետ էր: Ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել: Երևի գոյություն ունի երկու Ալեքսիս Սանչես: Մեկը խաղացել է «Արսենալում» և «Բարսելոնայում», իսկ […]
Ավելին
1 1,772 1,773 1,774 1,775 1,776 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023