Ռեալը հնարավոր է՝ վաճառի Վինիսիուսին ամռանը. Զիդանը գոհ չէ ֆուտբոլիստի խաղից

Ռեալը հնարավոր է՝ վաճառի Վինիսիուսին ամռանը. Զիդանը գոհ չէ ֆուտբոլիստի խաղից

03/02/2021 - 19:32

Ինչպես տեղեկացնում է As-ը, «Ռեալը» կարող է վաճառել Վինիսիուս Ժունիորին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա վինգերը չի կարողանում իր խաղով տպավորել առաջին հերթին «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որի պատճառով սկսել է ավելի քիչ հայտնվել մադրիդյան ակումբի կազմում։

2021 թվականին «Ռեալն» արդեն անց է կացրել 6 հանդիպում, որոնցում Վինիսիուսը խաղացել է ընդամենը 176 րոպե։

Աղբյուրի համոզմամբ՝ հաշվի առնելով այս հանգամանքը՝ «արքայական» ակումբի ղեկավորությունը հակված է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

Նշվում է, որ նախորդ տարի ակումբում չէին քննարկվում բրազիլացուն վաճառելու տարբերակներ։

Ֆոտբոլիստի վաճառքով «Ռեալում» ցանկանում են նաև լուծել նաև որոշ ֆինանսական խնդիրներ, որոնք առաջացել են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ Վինիսիուսը իր մասնակցությունն է ունեցել 25 հանդիպման՝ դառնալով երեքական գոլի գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023