Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը փայլուն մրցելույթով եզրափակիչ է դուրս եկել 🎥
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։
31-ամյա ըմբիշը եզրափակիչի ճանապարհին բոլոր չորս գոտեմարտերն ավարտել է նախատեսվածից շուտ` հաղթելով համապատասխանաբար Կորնելիու Ռուսուին (Մոլդովա, 10:0), Աֆթանդիլ Տալայբեկին (Ղրղզստան, 8:0), Օժոդբեկ Խալիմբոևին (Ուզբեկստան, 9:0) և Էդմոնդ Նազարյանին (Բուլղարիա, 12:4)։
Ասլանյանը, որը կարիերայում առաջին անգամ է դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, հոկտեմբերի 27-ին ոսկե մեդալը կվիճարկի Նիհադ Մամադլիի (Ադրբեջան) հետ։
Հայաստանի ներկայացուցիչներից հոկտեմբերի 26-ին պայքարի մեջ եղել են նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ), որոնք հասել էին կիսաեզրափակիչ, սակայն պարտվել են ու կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml