Սպերցյանի տպավորիչ ասիստն օգնել է «Ալ Ահլիին» հաղթանակ տանել Ասիայի Չեմպիոնների լիգայում 🎥
Ասիայի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրում «Ալ Ահլին» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է Կատարը ներկայացնող «Ալ Ղարաֆային»։
Տանտերերից 4-րդ րոպեին հաշիվը բացել է Այվեն Թոնին` եզրափակելով Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղում խփել է 3 գոլ, կատարել 7 ասիստ։
«Ալ Ահլին» 7 միավորով Արևմտյան գոտու երկրորդ տեղում է, «Ալ Ղարաֆան» պարտվել է բոլոր խաղերում և 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml