ՉԼ. «Ինտերը» Մխիթարյանի ոսկերչական ասիստի շնորհիվ 10 ֆուտբոլիստով հաղթեց «Շախտյորին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։
«Ներաձուրիի» միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Կառլոս Ավգուստոն` եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի ասիստը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել 75-րդ րոպեին։
Միլանյան գրանդը 68-րդ րոպեց` Ալեսանդրո Բաստոնիի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
«Ինտերը» առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով բարձրանալով 21-րդ տեղ։ «Շախտյորը» 4 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml