«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են: Գողերը մտել են 31-ամյա ֆրանսիցու տուն «Բարսելոնայի» դեմ կայացած Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ,- հայտնում է El Chiringuito TV-ն: Դեռ տեղեկություն չկա գողերի կողմից հասցված նյութական վնասի մասին: Սակայն այս մրցաշրջանում Իսպանիայում և ամբողջ Եվրոպայում սա առաջին դեպքը չէ, որ խաղերի ժամանակ թալանում են ֆուտբոլիստների տները: Մինչ այս, […]
Ավելին
Լոնդոնի «Արսենալը» հարցում է սկսել՝ պարզելու փետրվարի լավագույն ֆուտբոլիստին: Հավակնորդների թվում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստից բացի, լավագույնի կոչմանը հավակնում են նաև Ալեքսանդր Լակազետը, Բերնդ Լենոն և Սաեդ Կոլաշինացը: Կարող եք քվեարկել «Արսենալի» պաշտոնական կայքում՝ ԱՅՍՏԵՂ:
Ավելին
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» դարձյալ հյուրընկալելու է «Բարսելոնային»: Հերթական Էլ Կլասիկոյի մրցավարը պետք է լիներ Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը: Արքայական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտնում է, որ վերջինս վնասվածք է ստացել և հայտնի է այդ հանդիպման նոր մրցավարը: Խաղը վստահվել է Ալբերտո Ունդիանո Մալիենկոյին: «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է մարտի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» դեմ կիրակնօրյա հանդիպումը թանկ նստեց «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի վրա: Նա զրկվեց շաբաթվա աշխատավարձից (մոտավոր 200 000 ֆունտ) և առաջիկա խաղի հիմնական կազմում իր տեղից: Սարին նրան թողեց պահեստայինների նստարանին առնվազն մեկ խաղ՝ «Տոտենհեմի» դեմ լոնդոնյան դերբիում: Այսպես, աշխարհի ամենաթանկ դարպասապահը (80 մլն եվրո) դարձավ պահեստային: Բայց միևնույնն է՝ նրանից ստորագրություններ էին խնդրում: […]
Ավելին
Գոլառատ պայքարում է անցել Իտալիայի Գավաթի խաղարկության «Ֆիորենտինա»-«Ատալանտա» դիմակայության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Ֆլորենցիայում հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3: 16-րդ րոպեին Գոմեսն առաջ է մղել հյուրերին, իսկ ընդամենը 2 րոպե անց Պաշալիչը կրկնապատկել է հաշիվը: 33-րդ րոպեին Կիեզան գնդակը կենտրոնից խլելուց հետո առաջ է շարժվել և դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը, 3 րոպե անց էլ Բենասիի […]
Ավելին
ԱՊԼ-ի 28-րդ տուրի շրջանակում կայացան ևս 4 հանդիպումներ: Առաջատար «Լիվերպուլը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոթֆորդի» դարպասը: Դուբլ են ձևակերպել Մանեն և Վան Դեյկը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Օրիգին: «Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին». 59-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ է իրացրել Ագուերոն: «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Քրիստալ Փելասին». […]
Ավելին
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալը» հյուրընկալել էր «Բարսելոնային»: «Սանտիագո Բերնաբեուում» կայացած Էլ Կլասիկոյում հաղթեցին «կապտանռնագույնները». «Ռեալ»-«Բարսելոնա»՝ 0:3: Առաջին խաղակեսում առավելություն ունեին տանտերերը. 2-3 իրական պահեր, բայց գոլ խփել չստացվեց: Երկրորդ կեսը թիմերը շատ ակտիվ սկսեցին. 5 րոպե անց Դեմբելեի փոխանցումից հետո Սուարեսը հաշվենկատ հարվածով բացեց հաշիվը: Ընդունած գոլից հետո «Ռեալը» պահեր ուներ. հատկապես […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Բորնմութին» և հաղթեց 5:1 հաշվով: Հիանալի հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման մեկնարկից ընդամենը 4 րոպե անց Օզիլը բացեց հաշիվը: 27-րդ րոպեին գերմանացու փոխանցումից հետո Մխիթարյանը գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին աջ եզրում Մխիթարյանի փոխանցումից հետո Կոսիելնին գոլ խփեց: 59-րդ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել է «Բորնմութին»: Հանդիպման 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է հաշիվը: Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ:
Ավելին
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալը» հյուրընկալում է «Բարսելոնային»: Թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ կազմերով. «Ռեալ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Ռեգիլոն, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Վասկես, Վինիսիուս, Բենզեմա «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Լանգլե, Ալբա, Ռոբերտո, Բուսկետս, Ռակիտիչ, Դեմբելե, Սուարես, Մեսսի Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 00:00-ին է: Ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
1 1,766 1,767 1,768 1,769 1,770 1,788

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023