Մոուրինիոն հոգնել է Բեյլից

Մոուրինիոն հոգնել է Բեյլից

07/02/2021 - 18:58

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում, ոչ մի կերպ չի կարողանում իրեն լավագույն կողմերով դրսևորել լոնդոնյան ակումբի շարքերում։

Ինչպես հաղորդում է As-ը, «շնաձկների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հոգնել է Բեյլից։

Այս մասին է խոսում այն հանգամանքը, որ պորտուգալացի մասնագետը շատ քիչ խաղաժամանակ է տրամադրում ֆուտբոլիստին։ Օրինակ․ ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Չելսիի» դեմ տնային խաղում (0:1) ուելսցին միակ հարձակվողական ոճի ֆուտբոլիստն էր տանտերերի կազմում, որ այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։

Ամենայն հավանականությամբ, «Տոտենհեմը» չի շարունակի ֆուտբոլիստի վարձակալությունը, առավել ևս՝ չի գնի նրա տրանսֆերային իրավունքները, և վարձակալության ավարտից հետո՝ սույն թվականի հունիսի 30-ին, կվերադառնա «արքայական» ակումբ, որի հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի ևս մեկ տարի։

31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բոլոր խաղերի հաշվարկով իր մասնակցությունն է ունեցել 15 հանդիպման, դարձել 4 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023