«Նա, իրոք, մտածում է, թե ինքը Նեյմա՞րն է»․ Վինիսիուսը քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից🎥

«Նա, իրոք, մտածում է, թե ինքը Նեյմա՞րն է»․ Վինիսիուսը քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից🎥

07/02/2021 - 12:19

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել առաջնության հետնապահ «Ուեսկայի» դիմադրությունը՝ տանելով կամային հաղթանակ 1։2 հաշվով։

Մադրիդյան ակումբի կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը՝ խաղադաշտում անցկացնելով 78 րոպե։

20-ամյա ֆուտբոլիստը խաղի ընթացքում գրեթե ոչնչով աչքի չընկավ, իսկ այն, ինչով նա «տպավորեց», հայտնվեց երկրպագուների ուշադրության կենտրոնում։

«Ուեսկայի» դեմ հանդիպման դրվագներից մեկում երիտասարդ ֆուտբոլիստը ձախ եզրով փորձեց ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ, սակայն սուր անկյան տակ փորձելով շրջանցել մրցակցի երկու պաշտպաններին՝ գնդակը շատ բարձրարեց, ինչից հետո այն լքեց դաշտի դիմային գիծը։

Այդ դրվագից հետո երկրպագուների մի մասը նրան քննադատության են ենթարկել Twitter-ում։

«Նա, իրոք, մտածում, թե ինքը Նեյմա՞րն է»,- գրել է երկրպագուներից մեկը։

Մեկ այլ երկրպագու էլ գրել է․

«Կարծում եմ՝ այսքանից հետո դժվար կլինի նրան ֆուտբոլիստ համարել»։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «արքայական» ակումբը «Ֆլամենգոյին» ֆուտբոլիստի դիմաց վճարեց 45 մլն եվրո։ Մինչ այժմ բրազիլացի վինգերը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 95 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023