Ռեալի և Ռամոսի միջև բանակցություններն ընդհատված են

Ռեալի և Ռամոսի միջև բանակցություններն ընդհատված են

07/02/2021 - 12:29

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ, ծանր վնասվածք է ստացել։

Արդեն տևական ժամանակ է իսպանացի ֆուտբոլիստն անհանգստություն է զգում ձախ ծնկի շրջանում, այդ պատճառով «Ռեալի» բժշկական անձնակազմը խորհրդատվություն է անցկացրել, ինչից հետո որոշում է կայացրել վիրահատել խաղացողի ծունկը։

Սպասվում է, որ Ռամոսը խաղադաշտ կվերադառնա 6-8 շաբաթ հետո։ Մի շարք աղբյուներ էլ նշում են, որ ապաքինման համար անհրաժեշտ կլինի մինչև 10 շաբաթ։

«Արքայական» ակումբի պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ ֆուտբոլիստն արդեն վիրահատվել է։ Նա վերականգնումը կսկսի արդեն առաջիկա օրերին։

Ինչպես հաղորդում է Marca-ն, ստեղծված իրավիճակում «սերուցքայինների» ղեկավարությունը կասեցրել է ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցի շուրջ բանակցությունները, որոնք կվերսկսվեն միայն ապրիլին, երբ ֆուտբոլիստը շարք կվերադառնա։

Ռամուսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որի ավարտից հետո, 34-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել այլ ակումբ ազատ գործակալի կարգավիճակով բոլորովին անվճար, եթե մինչ այդ չերկարաձգի պայմանագիրը հարազատ «Ռեալի» հետ։ Արդեն այժմ Ռամոսը կարող է ինքնուրույն բանակացություններ վարել այլ ակումբի հետ, պայմանագիր համաձայնեցնել և «Ռեալի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո հեռանալ ակումբից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ Ռամոսին իրենց ակումբում ցանկանում են տեսնել ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»։

Ռամոսն ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբի մարզաշապիկով բոլոր մրցաշարերի շրջանակում խաղադաշտ է դուրս եկել 18 անգամ՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023