Քեյնը վերադարձավ և միանգամից արդյունք ապահովեց  🎥

Քեյնը վերադարձավ և միանգամից արդյունք ապահովեց 🎥

07/02/2021 - 17:52

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Բրոմվիչին»։

Տանտերերը հենց խաղի սկզբից ղեկն իրենց ձեռքը վերցրին․ ունեին հսկայական տարածքային առավելություն, խաղը թելադրողի դերում էին, սակայն կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում նույնպես նախաձեռնողի դերում մեկ ակումբ էր, ինչն էլ շուտով տվեց իր արդյունքը։

Հանդիպման 54-րդ րոպեին հաշիվը բացեց վնասվածքից հետո իր նորամուտը նշող «շնաձկների» առաջատար Հարի Քեյնը՝ դարձնելով հաշիվը 1։0։

Ոգևորված ձեռքբերածով՝ Ժոզե Մոուրինիոյի սաները նետվեցին գրոհի և 4 րոպե անց արդեն հաղթում էին 2 գնդակի առավելությամբ։ Այս անգամ աչքի ընկավ տանտերերի մյուս հարձակվող Հին Մին Սոնը՝ 2։0։

Խաղի մնացած ժամանակահատվածում տանտերերն ավելի մոտ էին հաշիվը եռապատկելուն, քան հյուրերը՝ այն կրճատելուն։ Այնուամենայնիվ, այդ խաղում այլևս գոլեր չխփվեցին։ Հանդիպումն ավարտվեց «Տոտենհեմի» հաղթանակով 2։0 հաշվով։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումն իր միավորների քանակը հասցրեց 36-ի և բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։

«Վեսթ Բրոմը» մնաց նախապես վաստակած 12 միավորներով։ Ակումբը զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ, հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023