Լայպցիգ – Լիվերպուլ հանդիպումը, հնարավոր է,  անցկացվի Լոնդոնում

Լայպցիգ – Լիվերպուլ հանդիպումը, հնարավոր է, անցկացվի Լոնդոնում

07/02/2021 - 16:43

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լայպցիգ» – «Լիվերպուլ» հանդիպման վայրը դեռևս շարունակվում է անորոշ մնալ։

Գերմանական ակումբի ղեկավարությունը հանդիպման անցկացման այլընտրանքային վայրի փնտրտուքներով է զբաղված։

Վերոնշյալ խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ Գերմանիան դադարեցրեց օդային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ կորոնավիրուսային համաճարակի հերթական ալիքի բռնկման պատճառով։

Այսպիսով, ստեղծված իրավիճակում մերսիսայդյան ակումբը չի կարող հայտնվել Գերմանիայում, իսկ եթե մինչ հանդիպումը «ցլերը» չկարողանան այլընրանքային հանդիպման վայր առաջարկել, ապա կպատժվեն տեխնիկական պարտությամբ 0։3 հաշվով։

«Լայպցիգի» սպորտային տնօրեն Մարկուս Կրեշեն մեկնաբանել է ստեղծված իրավիճակը․

«Իհարկե, մեր բախտը մի քիչ չբերեց այս սահմանափակումների հարցում։ Մենք դիմեցինք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի մեր հարցում բացառաություն արվի, սակայն մերժում ստացանք։

Մենք բանակցություններ ենք վարում ՈւԵՖԱ-ի հետ, որպեսզի լուծենք այս հարցը և գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։

Բուդապեշտն այն քաղաքներից է, որտեղ, հնարավոր է, կայանա հանդիպումը։ Սա, իհարկե մի քիչ նյարդայնացնում է, սակայն այսպիսին է իրավիճակը»,- Կրեշեի խոսքերն է մեջբերում Tag 24-ը։

Գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Օլիվեր Մինցլաֆն էլ իր հերթին հայտնում է, որ Բուդապեշտը միակ քաղաքը չէ, որտեղ, հավանական է՝ անցկացվի հանդիպումը։ Թեկնածու մարզադաշտերի թվում է նաև «Տոտենհեմի» մարզադաշտը։

«Մենք կքննարկենք այս հարցը ՈւԵՖԱ-ի հետ և վերջնական որոշման մասին կհայտնենք փետրվարի 7-ի երեկոյան», ասել է Մինցլաֆը։

Տեղեկացնենք, որ ՌՊԼ-ը ներկայացնող «Սոչին» թվիթերյան էջի միջոցով առաջարկել է հանդիպումն անցկացնել իր խաղադաշտում։

«Հէ՛յ, «Լեյպցիգ», գուցե Սոչի՞։ Անձրև չկա, ձյուն չկա, և գեղեցիկ տեսարան՝ դեպի Սև ծով»,- գրված է ակումբի թվիթերյան էջում։

«Լայպցիգ» – «Լիվերպուլ» հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 16-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023