«Յուվենտուսի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կրկին փոխել է սանրվածքը։ Այս անգամ նոր սանրվածքը նվիրված է Չեմպիոնների լիգայի վերսկսվելուն։ Պորտուգալացի ֆուտբոլիստը սոցցանցերի իր օգտահաշիվներում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Հիասքանչ մրցաշարը վերադառնում է»։ Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, «Յուվենտուսը» ՉԼ 1/8 եզրափակչի շրջանակում մրցելու է «Լիոնի» դեմ։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 1։0։
Ավելին
Ավարտվեց Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչը։ 1/8 եզրափակիչի վերջին երկու խաղերում էլ գրանցվեցին նույն՝ 1։0 հաշիվները։ «Բազելը», որը առաջին խաղում հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել էր «Այնտրախտին», պատասխան խաղում նույնպես առավելության հասավ։ Հանդիպման միակ գնդակը 88-րդ րոպեին խփեց Ֆաբիան Ֆրայը։ Շվեյցարական ակումբը հաղթեց ընդհանուր 4։0 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Բազելի» օրինակին հետևեց նաև […]
Ավելին
Ավելի քան 6 ամիս անց վերսկսվել են նաև եվրագավաթային մրցաշարերը։ Կայանում են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները։ 1/8 եզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպումը կայացավ Գերմանիայում՝ Դյուսբուրգի «MCB-Արենա» մարզադաշտում։  Դիմակայության առաջին հանդիպումը պետք է կայանար սույն թվականի մարտի 13-ին «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, սակայն վրա հասած կորոնավիրուսի համաճարակը այդպես էլ թույլ չտվեց, […]
Ավելին
Գրեթե 6 ամիս անց եվրագավաթային մրցաշարերը նույնպես վերսկսվեցին։ Կայանում են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ «Սևիլիա» – «Ռոմա» դիմակայության առաջին հանդիպումը պետք է կայանար սույն թվականի մարտի 13-ին «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, սակայն վրա հասած կորոնավիրուսի համաճարակը այդպես էլ թույլ չտվեց, որպեսզի խաղը կայանա, այդ պատճառով էլ որոշվեց դիմակայությունն անցկացնել՝ մեկ խաղով։ Խաղը կկայանա […]
Ավելին
Դավիդ Սիլվան, ում պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է օգոստոսի 24-ին, մոտ է «Լացիոյի» հետ պայմանագիր կնքելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 34-ամյա կիսապաշտպանը բանակցություններ է վարում հռոմեական ակումբի հետ, որոնք ընթանում են հաջողությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արծիվները» իսպանացի կիսապաշտպանին առաջարկելն են երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։ «Բյանկոչելեստեի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն պաշտնոական կայքում հրապարակել է օգոստոսի 8-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» – «Նապոլի» և «Բավարիա» – «Չելսի» հանդիպմումների մրցավարական անձնակազմերը․ «Բարսելոնա» – «Նապոլի» – գլխավոր մրցավար՝ Չունեյթ Չակիր, օգնականներ՝ Բահաթին Դուրան, Տարիկ Օնգուն, չորրորդ մրցավար՝ Հալիլ Մելեր (բոլորը՝ Թուրքիա) «Բավարիա» – «Չելսի» – գլխավոր մրցավար՝ Օվիդիու Հացեգան, օգնականներ՝ Օկտավիան Շովրե, Սեբաստիան Գեորգե, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, Ալեքսիս Սանչեսը դարձել է ակումբի լիիրավ ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ չիլիացի հարձակվողի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Ակումբը հաստատել է, որ խաղացողը «Իների» շարքերը համալրեց անվճար, քանի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խզել է գործող պայմանագիրը։ «Յունայթեդն» այդ քայլին գնացել է՝ գումար խնայելու համար․ «կարմիր սատանաները» խնայեցին մոտ 60 մլն եվրո։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն ամրապնդել կազմը: «Քաղաքաբնակներն» արդեն երկու տրանսֆեր ավարտին են հասցրել։ Նրանք 43․5 մլն եվրոյի դիմաց «Բորնմութից» ձեռք բերեցին կենտրոնական/ձախ պաշտպան Նաթան Ակեին, իսկ «Վալենսիայի» 20-ամյա աջ վինգեր Ֆերրան Տորեսի տրանսֆերն արժեցավ մոտ 23 մլն եվրո։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մանկունյական ակումբը, բացի այդ տրանսֆերներից, մտադիր է […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է օգոստոսի 7-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» և «Յուվենտուս» – «Լիոն» հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» – գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Բրիխ, օգնականներ՝ Մարկ Բորշ, Շտեֆան Լուպ, չորրորդ մրցավար՝ Դանիել Զիբերտ (բոլորը՝ Գերմանիա) «Յուվենտուս» – «Լիոն» – գլխավոր մրցավար՝ Ֆելիքս […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ինտերը» Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում մրցում է «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման 33-րդ րոպեին միլանյան ակումբին հաշվի մեջ առաջ մղեց Ռոմելու Լուկակուն։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, բելգիացի հարձակվողը Եվրոպա լիգայի շրջանակում խփեց իր 8-րդ անընդմեջ գնդակը (3 գոլ «Ինտերի» կազմում ընթացիկ մրցաշրջանում, 5 գոլ՝ 2014/15 մրցաշրջանում «ՄՅՈՒ»-ի կազմում)։ Այդկերպ Լուկակուն կրկնել է […]
Ավելին
1 331 332 333 334 335 427

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023