Բուֆոնը մոտ է իր հարազատ ակումբ վերադառնալուն

Բուֆոնը մոտ է իր հարազատ ակումբ վերադառնալուն

13/06/2021 - 02:19

«Յուվենտուսի» 43-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ, մոտ է «Պարմա» տեղափոխությանը։

Ինչպես տեղեկացնում Ֆաբրիցիո Ռոմանոն, այն պահից ի վեր, երբ իտալացի դարպասապահը հայտարարել է, որ հեռանալու է թուրինյան ակումբից, նվազագույնը 5 առաջարկ է ստացել տարբեր ակումբներից, որոնց թվում են եղել նաև թուրքական «Բեշիկթաշն» ու բրազիլական «Ֆլամենգոն», որոնք, սակայն, Բուֆոնը մերժել է։

Աղբյուրի փոխանցմամբ` ներկա պահին «Պարման» բանակցում է Ջիջիի Բուֆոնի հետ, իսկ վերջինս 20 տարի անց ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ, քանի որ նպատակ ունի օգնել նրան վերադառնալ Ա սերիա։

Հաղորդվում է, որ Բուֆոնի հիմնական նպատակն իտալական ֆուտբոլում մնալն է։

Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆոնը հենց «Պարմայի» սան է, որի կազմում հանդես է եկել 1994-2001 թթ. և այդ ընթացքում ակումբի մարզաշապիկով անցկացրել է 220 հանդիպում` 85 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023