Ինչպես արդեն հայտնի է, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հռոմեական ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 33-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել միլանյան ակումբի համար։ Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ հայ կիսապաշտպանն արդեն 2 տարվա պայմանագիր է կնքել «ներաձուրիների» հետ, իսկ […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հռոմեական ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այդ առթիվ` Interfootball-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի` «Ռոմայի» կազմում խփած թոփ-8 ամենաշքեղ գոլերը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությունը վերջնական փուլում է։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը հունիսի 22-ին բուժզննում է անցել «ներաձուրիների» համար։ Սպասվում է, որ հայազգի կիսապաշտպանը միլանյան ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ La Gazzetta dello Sport-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլան էլ Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է […]
Ավելին
«Հոֆֆենհայմի» սպորտային տնօրեն Ալեքսանդր Ռոզենը հերքել է, որ ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով. «Չեմ մեկնաբանի Սպերցյանի և ակումբի այլ հնարավոր տրանսֆերների մասին լուրերը։ Մենք հետաքրքրված չենք այդ ֆուտբոլիստների ծառայություններով»,- նշել է Ռոզենը Championat.com-ի թղթակցի հետ զրույցում։ Նշենք` կան տեղեկություններ, որ հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգան ներկայացնող երկու ակումբներ, որոնց անունները չեն […]
Ավելին
Ինչպես հայտնի է, անցնող օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք միջոցառումներ անցկացրեց` նվիրված ՀՖՖ 30-ամյակին։ Այդ միջոցառումներին ներկա էին այնպիսի անձնինք, ինչպիսիք էինք ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՈՒեՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, Ֆերնանդիո Հիերոն, Յուրի Ջորկաեֆը, Թիմ Կեյհիլը և այլք։ Այդուհանդերձ, ՀՖՖ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին ներկա չէին հայկական ֆուտբոլի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ։ Խոսքը, մասնավորապես, Հենրիխ […]
Ավելին
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, ով մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանն […]
Ավելին
Հունիսի 16-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպում։ Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մեր ընտրանու կազմից գոլերի հեղինակներ դարձան Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսկիսյանը, Մարկոս Պիզելին ու Էդգար Մանուչարյանը, իսկ վրացիների միակ գոլը խփեց Ալեքսանդր Իաշվիլին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության առաջին չորս հանդիպումների շրջանակում Հայաստանի հավաքականը B դիվիզիոնի 1-ին խմբում վաստակեց միայն 3 միավոր և եզրափակում է այն։ Interfootball-ը, Շոտլանդիայից 1:4 հաշվով կրած պարտությունից հետո, հաշվի առնելով վերջին շրջանում մեր ընտրանու գրանցած անբավարար արդյունքները, Telegram-ի ալիքում հարցում անցկացրեց` պարզելու հետևորդների կարծիքը` արդյո՞ք Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը, թե` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հունիսի 15-ին` Ծովագյուղում տեղի ունեցավ համաշխարհային ու հայկական ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ ցուցադրական հանդիպում։  Միջոցառմանը ներկա էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ֆուտբոլային այլ բարձրաստիճան հյուրեր։ Միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 8։8 հաշվով։ Մրցող կողմերը հանդիպումն անցկացրել […]
Ավելին
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրում` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականները։ Հանդիպումը հիանալի մեկնարկեց Հայաստանի հավաքականի համար, քանի որ արդեն 7-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը տպավորիչ անցում ձեռնարկեց հարձակման աջ եզրով և հարվածային դիրք դուրս բերեց Վահան Բիչախչյանին, ով էլ մոտ տարածությունից բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, մեր […]
Ավելին
1 60 61 62 63 64 150

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023