«Միլանը» «Ստրասբուրգից» ձեռք է բերել եզրային կիսապաշտպան Դիեգո Մորեյրային, հայտնում է «Ռոսոներիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` իտալական գրանդը բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 50 միլիոն եվրո։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Ստրասբուրգը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից կարող է ստանալ ևս 16 միլիոն եվրո բոնուս։ […]
Ավելին
Հեղինակավոր ESPN պարբերականը կազմել է իր վարկածով աշխարհի լավագույն եզրային պաշտպաններին։ Ցանկը կազմելիս պարբերականը հաշվի է առել ֆուտբոլիստների 2025/26 մրցաշրջանում ունեցած մրցելույթները։ Լավագույնների շարքում ընդգրկվել են նաև այն խաղացողները, որոնք վնասվածքի պատճառով երկար ժամանակ չեն կարողացել խաղադաշտ դուրս գալ։ ԱԱ-2026-ում մրցելույթները ցանկը կազմելիս նշանակալի ազդեցություն չեն ունեցել։ Երկարատև մրցաշարերում անցկացրած խաղերն ավելի բարձր են գնահատվել։ […]
Ավելին
Պատրիկ Վիեյրան նշանակվել է Սենեգալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է «Տերանգայի առյուծների» մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 50-ամյա մասնագետը նախկինում մարզել է «Ստրասբուրգը», «Ջենովան», «Քրիստալ Փելասը», «Նիցան» և այլ ակումբներ։ Նա Սենեգալի հավաքականում փոխարինել է Պապ Թիավին։ Վիեյրան առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Միլանում», «Արսենալում», «Յուվենտուսում» և «Մանչեսթեր […]
Ավելին
«Լիլի» կիսապաշտպան Այուբ Բուադին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել. «Քաղաքաբնակները» մարոկկացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարեն 100 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ 18-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի համակարգում է 2021թ. հուլիսից, որի հիմնական թիմում 96 խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։ Բուադին 2026թ. մայիսից […]
Ավելին
Հեղինակավոր ESPN պարբերականը ներկայացրել է իր վարկածով ակումբային ֆուտբոլի լավագույն մարզիչներին։ Ցանկում ներառված 30 մարզիչները նվազագույնը մեկ տարի է արդեն զբաղեցնում են պաշտոնը։ Այն մարզիչները, որոնք մեկ տարուց ավելի է աշխատանք չունեն, դուրս են մնացել ցանկից։ Ակումբային ֆուտբոլի լավագույն մարզիչները` ըստ ESPN-ի Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում «Ալ Էթիֆակը» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Ալ Ռիյադին»։ Տանտերերից 79-րդ րոպեին աչքի է ընկել Ռայան Մեսին` լուսատախտակին վառելով 3:2 հաշիվը։ 19-ամյա ֆուտբոլիստը հենց օգոստոսի 14-ին էր վարձավճարով տեղափոխվել Դամամը ներկայացնող ակումբ` թիմում նորամուտի խաղում խփելով անդրանիկ գոլը։ Մեսիի տրանսֆերային իրավունքը պատկանում է ֆրանսիական «Ստրասբուրգին»։ Երիտասարդ […]
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենը» գնել է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի տրանսֆերը, հայտնում է փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` ՊՍԺ-ն 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բլաուգրանային» վճարել է 50 միլիոն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2022թ. հունվարից, 207 խաղում խփել է 65 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռսսը կտեղափոխվի «Պարի Սեն-Ժերմեն», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. փարիզյան գրանդն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 50 միլիոն եվրոյով։ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել միայն ՊՍԺ-ն ու օգոստոսի 12-ից չի մասնակցում «Բարսելոնայի» մարզումներին։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` Տոռեսը «Պարի Սեն-Ժերմենի» հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի […]
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթող ֆրանսիական գրանդն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում 2:1 հաշվով առավելության հասավ Եվրոպա լիգայի տիտղոսի գործող դափնեկիր «Ասթոբ Վիլայի» դեմ խաղում։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից գոլերը խփեցին Խվիչա Կվարացխելիան ու Դեզիրե Դուեն։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբից աչքի ընկավ 17-ամյա հարձակվող Բրայան Մաջոն։ ՊՍԺ-ն […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Մարսելի» դարպասապահ Խերոնիմո Ռուլիին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Քաղաքաբնակները» 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 2 միլիոն եվրո։ Փորձառու դարպասապահը «Մարսելում» հանդես էր գալիս 2024թ. օգսստոսից։ Նա 73 խաղից 14-ում դարպասն անառիկ է պահել։ Ռուլին 2015թ. […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026